bannerbannerbanner
полная версияԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)

Լևոն Ադյան
ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)

Полная версия

–Դու անտրամադի՞ր ես, Մարինե,– քիչ լռելուց հետո ասացի ես£– Տխո՞ւր ես, որ գնում ես մեր գյուղից£

–Եվ այո, և ոչ,– նա քիչ լռեց, ասաց.– Դու չես նեղանում, չէ՞, իմ խոսքերից£

–Չեմ նեղանում,– ընկճված ձայնով ասացի ես£ Ես նայում էի Մարինեին ու ոչինչ չէի գտնում ասելու£ Երկար նայում էի և միայն կարողացա ասել.

–Ինչո՞ւ պիտի նեղանամ®

Բոլորը մեքենայի աջ կողմում էին կանգնած, ինչ-որ բան էին ասում ուսմասվարին ու նրա կնոջը, որ նստած էր բեռնատարի խցիկում£ Ալվարդը, բեռնատարի մոտ կանգնած, մեկ ինձ էր նայում, մեկ Մարինեին£ Եվ, չգիտես ինչու, չէր համարձակվում որևէ բան ասել£ Հորից էր քաշվում երևի£ «Մորդ իմ կողմից բարև կանես,– ասում էր սուտասան Ապրեսը£– Կասես, որ լավ ենք պահել քեզ£ Ասա՝ Ապրես դային ասում է աշխարհիս տակին միակ բանը, որ չեմ սիրում՝ սուտ խոսելն է, ասա Ապրես դային հրավիրել է, ես խոսքը ճակատին ասող մարդ եմ, մի բանը որ ասացի, ուրեմս վերջ, ասածս՝ ասած է£ Եկող տարի թող գա, դու էլ արի, թե ուզում ես»£ Մարինեն անուշադիր գլխով էր անում® Ես մեքենայի ձախ կողմում էի կանգնել, հենվել էի ձախ թափքակողին ու նայում էի Մարինեին£ Բալաբեկի համար գրասենյակում ուղեգիր էին գրում, նա դուրս եկավ այնտեղից, ռուսերեն ասաց՝ պոեխալի, աչքով արեց ինձ՝ «Դու է՞լ ես գալիս» և, ոտքով խփելով մեքենայի անվադողին, մտավ խցիկ£

–Ես էլ եմ գալիս,– հակարծահաս մտքից ոգեշունչ՝ ասացի Մարինեին£– Կուզե՞ս քեզ ճանապարհեմ®

–Ոչ, ոչ, պետք չէ,– Մարինեն ձեռքը դրել էր ձեռքիս վրա£ Նրա ձեռքը տաք էր£– Մի գա, խնդրում եմ£

Բայց ուզում էր, որ մինչև մարզկենտրոն գնայի իր հետ, ես դա զգացի, մեքենան արդեն շարժվում էր, ոտքս դրեցի անվադողին և հենց ընթացքի ժամանակ ցատկեցի թափք, նստեցի Մարինեի կողքին, թևս նրա տաք թևին կպած£

–Գալիս եմ,– դողացող ձայնով ասացի ես£– Մինչև Ստեփանակերտ®

–Շնորհակալություն,– հպվելով ինձ, ռուսերեն շշնջաց Մարինեն, և նա այնքան մոտ շշնջաց, որ շնչառությունից մի տաք ու խելառ հոսանք վազեց իմ մարմնով£ Ուսմասվարը նոր միայն նկատեց, որ ես էլ եմ թափքում£

–Դո՞ւ էլ ես գալիս,– ուսի վրայով անտարբեր նետեց նա£

–Այո,– պատասխանեցի ես£– Քեռուս տուն եմ գնում,– հորինեցի ես£

Լուսնյակ գիշեր էր, պարզկա, մաքուր գիշեր էր, աստղալից ու կապույտ երկնքում հանգիստ լողում էր լուսինը, իսկ երբ մտնում էինք անտառ, լուսինը չէր երևում, անտառների միջով ընկած մութ ճանապարհով էինք գնում, մեքենայի լույսերը սահում էին ծառերի ու բլուրների վրայով, ասես որոնում, գտնում էին ճանապարհը, ուսմասվարը շուտ-շուտ թեքվում էր դեպի խցիկը, ասում. «Սրբուհի, ոնց ես զգում քեզ»£ Երևի ինքն էր ծեծել , վախենում էր մի բան լինի, իրեն մեղադրեն£ Ճանապարհի վրա, լույսերի մեջ նապաստակներ էին երևում, լույսերի մեջ շշկլված նապաստակներն այս ու այն կողմ էին ցատկոտում ու կորչում ճանապարհի տակ, մթան մեջ£ Հեքիաթային երեկո էր, անցանք Թխկոտ ու Կիչան փոքրիկ գյուղերը, աստղերը ցոլցլում էին երկնքի մանուշակագույն խորքում, լուսինն իր հավիտենական ճանապարհի տուտը բռնած` վերևով, լեռների ու ձորերի վրայով գալիս էր մեզ հետ£ Բեռնատարը սլանում էր առաջ և երբեմն առ երբեմն խոր ձորերում ու սևամութ կիրճերում արձագանքվում էին նրա բեկբեկուն ազդանշանները£ Խաչենն անցնելիս ես նայեցի ներքև՝ գետի ջրերը փայլփլում էին լուսնի տակ, թաց գետաքարերը պսպղում էին, և այստեղ, Խաչենի ձորում, օդը սառն էր, մրսեցնող£

–Չե՞ս մրսում,– ցածր, շատ ցածր ասացի Մարինեին, և Մարինեն իմ հարազատն էր աշխարհում, արար աշխարհում՝ իմ ամենամտերիմը, որից բաժանվում էի այսօր£

–Ոչ,– կրկին հպվելով ինձ շշնջած Մարինեն£– Իսկ դո՞ւ£

Ես նայեցի նրան£ Լիներ, այնպես լիներ, թափքում մենակ լինեինք, հրաժեշտի խոսքեր ասեի նրան, համբուրեի նրա տաք շուրթերը® Բայց հնարավոր չէր դա£

Իսկ մինչև մարզկենտրոն կես ժամվա ճանապարհ էր մնացել, հեռվում, գիշերային մշուշի մեջ երևում էին Առաջաձորն ու Հայադ գյուղերը, իսկ մեր գյուղը չէր երևում, մեր գյուղը մնացել էր անտառներից ու սարերից այն կողմ, ես քնքշորեն շոյում էի Մարինեի ձեռքը, երբեմն նրա մազերը քսվում էին շուրթերիս, և նրա մազերից չքնաղ բուրմունք էր գալիս, ես մտքում հայհոյում էի մեր ուսմասվարին, որ երկար ականջները սրած լսում էր մեզ ու ձևացնում էր, թե ուշքն ուրիշ տեղ է, չի լսում մեզ, ես նրան մտքում հայհոյում էի, նա հանկարծ շրջվեց իմ կողմը և ասաց.

–Գործերդ ինչպե՞ս են£

–Ոչինչ,– ասացի ես£

–Աշխատո՞ւմ ես£

Իբր չգիտի, որ մեր շրջանավարտներից արտադրական բրիգադ եմ կազմել® Շատ լավ գիտի®

–Այո, աշխատում եմ,– ասացի£– Իհարկե£

–Կեցցես, կեցցես, աշխատանքը պատվի ու փառքի գործ է£– Նա քիչ լռեց£ Անտառում կանչում էր բուն, ներքևում` ձորում վշշում, աղմկում էր Խաչենագետը£ Մեքենան մտավ մի ձորակ, հետո սկսեց վերելքը, և շարժիչն ասես լաց եղավ£

–Պիտի ինստիտո՞ւտ գնաս,– բարձր ասաց ուսմասվարը£

–Չգիտեմ,– ասացի ես,– տեսնենք£

–Ինչպե՞ս թե՝ չգիտեմ,– ձեռք չէր քաշում նա, -դպրոցն ավարտել ես ու չգիտե՞ս ինչ պիտի անես£

–Երկու տարի պիտի աշխատեմ£ Նոր օրենքով երկու տարվա աշխատանքային ստաժ է պետք ունենալ՝ բարձրագույն ընդունվելու համար®

–Հա, ճիշտ որ, մոռացել էի® Լավ ես անում, կեցցես,– կեղծ մտերմությամբ ասաց մեր ուսմասվարը£– Հո պարտադիր չէ, որ բոլորն ընդունվեն£ Լավ սովորող ես եղել, մի մասնագիտություն ընտրիր, մնա գյուղում, նյութից-բանից թերթերում կգրես, փող կստանաս®

Իսկ քո Հասմիկ աղջիկն ինչո՞ւ չմնաց գյուղում, մտովի ասացի ես ուսմասվարին£ «Երեքներով» մի կերպ ավարտեց տասերորդը և հիմա համալսարանում է սովորում£ Ծանոթությամբ ու փողով համալսարան է ընդունվել, իսկ նրա կիսագրագետ ու խորամանկ հայրը, այսինքն՝ դու, ինձ ասում ես՝ պարտադիր չէ, որ բոլորն ընդունվեն®

–Տրակտորիստ եմ դառնալու,– կոպիտ ասացի ես£– Կամ կցիչ՝ տրակտորի վրա, կամ անասնապահ, վարորդ, օղակավար, մի բան կդառնամ, էլի£ Դուք մի մտածեք® Հասմիկը ո՞նց է, թոշակ ստանո՞ւմ է գոնե£

Չլսեց իբր, նա վիզը թեքել էր խցիկի կողմը և կնոջն ասում էր.

–Սրբուհի, հիմա ո՞նց ես զգում քեզ£

Ես մտքում հայհոյում էի նրան, ես այնպես էի ուզում խոսել Մարինեի հետ, ես ուզում էի հիմա, այս րոպեին ամեն ինչ ասել նրան, խոսելու այնքա¯ն բան ունեի, բայց հնարավոր չէր, դուրս եկանք խճուղի, մեքենան հիմա ավելի արագ էր գնում, առջևում, սարերի տակ, երևում էին Ստեփանակերտի լույսերը£ Ինչքան մոտենում էինք մարզկենտրոնին, այնքան տխրում էի ես, և սիրտս արագ էր խփում£ «Մի՞թե չի տա իր հասցեն»,– մտածում էի Մարինեի մասին, ուզում էի խնդրել հասցեն ու չէի համարձակվում£

Մի քանի րոպե հետո կմտնենք քաղաք® մի քանի րոպե հետո ուշ կլինի այլևս, համարձակություն վերցրի և, առանց Մարինեին նայելու, ասացի.

–Հասցեդ տուր ինձ, Մարինե£

Մարինեն օրորեց գլուխը£

–Տուր հասցեդ,– ասացի ես,– խնդրում եմ£ Չեմ գրի, ոչինչ չեմ գրի, մի վախենա, տուր հասցեդ, տասը տարի հետո կգամ,– դողացող ձայնով ասացի ես,– չգիտեմ, մի անգամ կգամ քեզ տեսնելու£ Տուն չեմ գա, հեռվից հեռու, մի վախենա, Մարինե®

Մարինեն կրկին օրորեց գլուխը£

–Գոնե ասա, ի՞նչ տեխնիկում ես ընդունվել, կգամ, կգտնեմ քեզ®

–Մի խնդրիր®,– Մարինեն ձեռքերով ծածկեց երեսը£– Չեմ կարող,– շշնջաց նա£– Չեմ կարող, ներիր£– Նա արտասվաթոր աչքերով նայեց ինձ£– Ինչո՞ւ, ինչո՞ւ եկա այստեղ®,– կրկին շշնջաց, օրորեց գլուխը, վերստին ձեռքերով ծածկելով դեմքը£– Երանի թե չգայի, չհանդիպեինք®

–Որտե՞ղ ես իջնելու,– առանց իմ կողմը շրջվելու, ասաց ուսմասվարը£

–Ավտոկայանի մոտ,– առանց մտածելու ասացի ես£

Մեքենան արդեն քաղաք էր մտել, իսկ ավտոկայանը քաղաքի սկզբում էր, և այդ խելագար Բալաբեկն այնպիսի արագությամբ էր քշում® Տնօրենը ծեծեց խցիկը£

–Պահիր, իջնող կա,– բարձր ասաց նա, քամուց կնճռոտվելով, հետո թեքվեց և կնոջ հետ ինչ-որ բան էր խոսում£

Ես դանդաղ սահեցի թափքից, բռնեցի Մարինեի ձեռքը, մնացի կանգնած.

–Տուր հասցեդ, Մարինե,– խնդրեցի ես,– ուզում եմ գալ, տեսնել քեզ, ուզում եմ խոսել քեզ հետ, Մարինե®

Մարինեն փորձ արեց ժպտալ£

–Մնաս բարով,– տխրությամբ ասաց նա£– Շնորհակալություն ամեն ինչի համար® Մնաս բարով® Հիշիր մեր վերջին հանդիպումն անտառում®

–Քշիր,– ասաց ուսմասվարը£

Ես Մարինեի ձեռքը բաց չէի թողել, ես նրա ձեռքը քսեցի շուրթերիս, չհամարձակվեցի համբուրել, քսեցի շուրթերիս, մեքենայի հետ արագ գնացի, քիչ վազեցի ու բաց թողեցի Մարինեի ձեռքը®

Ես կանգնել էի ճանապարհի մեջտեղը, իսկ մեքենան առաջ էր գնում, և Մարինեն շարունակ իմ կողմն էր նայում, ձեռքով հրաժեշտ էր տալիս, և նրա դեմքը հեռվից չէր երևում, ու չգիտեի ես՝ ժպտո՞ւմ է նա, թե՞ լաց է լինում£

Բեռնատարի հետևի կարմիր լույսերը վառվում-հանգչում էին, ասես ծաղրում էին ինձ, հետո բեռնատարը գնաց, փոքրացավ ու այլևս չէր երևում£

®Ես քեռուս տուն չգնացի, աննպատակ քայլեցի փոքրիկ քաղաքի դատարկ փողոցներով, հոգնեցի, մի կես ժամ նստեցի ավտոկայանում, մի կես ժամ՝ հեռախոսակայնում, նորից թափառեցի քաղաքում, հերթապահ միլիցիոներները կասկածանքով նայում էին իմ կողմը, հետո գնացի քաղաքային զբոսայգի, նստեցի այգու խորքում, դարավոր լորենիների տակ, շուրջս լռություն էր, ես շարունակ մտածում էի Մարինեի մասին, հետո սկսեց ցրտել, ես ձեռքերով ծածկել էի դեմքս, այդպես լավ էր, իմ շնչառությունից տաքանում էի, ու դարձյալ մտածում էի Մարինեի մասին£ Մեղմ լռությամբ շրջապատված ծառերն օրորվում էին զգուշորեն, առանց շրշյունի, իսկ ես զրւցում էի Մարինեի հետ£ «Մնաս բարով, Մարինե,– ասում էի ես£– Մնաս բարով, սիրելիս, մենք այլևս չենք հանդիպի, մնաս բարով®»£ Ես ինձ անչափ խեղճ ու մենակ էի զգում, արհամարված ու անօգնական, ուզում էի, որ ամբողջ աշխարհը խղճար ինձ, բոլորը խղճային®

Հաջորդ օրը, ճամփակից մի քանի բեռնատար փոխելով, ես հասա գյուղ£

Ամայացել էր մեր Հնձախութն առանց Մարինեի£ Ներքևում, ձորում համրացել էին դեղձանիկները£ Ո՞ւմ համար պիտի երգեին նրանք, երբ չկար Մարինեն£ Գյուղը դատարկ էր իմ սրտի պես. ոչ ձայն, ոչ ծպտուն, միայն մեղրաճանճերն էին միալար գվվում տնամերձ այգում£ «Մարինե, իմ Մարինե,-շշնջում էի ես,– ինչո՞ւ եկար մեր գյուղ, ինչո՞ւ տեսա քեզ® Ասա, ինչպե՞ս պիտի հիմա ապրեմ առանց քեզ, Մարինե, մի՞թե դա հնարավոր է»£

Ոչ, հնարավոր չէր£ Հնարավոր չեղավ® Ես շարունակ մտածում էի Մարինեի մասին և ինչքան էլ որ աշխատում էի չմտածել, չէր ստացվում, նրա պատկերն իմ աչքի առաջ էր, նրա թախծանուշ աչքերը ժպտում էին ինձ, իսկ ձայնը, Մարինեի թավշե ձայնը, երաժշտության փոխված, հնչում էր իմ հոգում£ Եվ այդ հրաժեշտի պահն անտառի խորքում®

Սեպտեմբերի վերջերին մորս ասացի. «Մայրիկ, գնում եմ Սումգայիթ»£ Մայրս լաց եղավ, հայրս նախատեց, բայց անօգուտ էին այդ բոլորը, ինձ համար ծանր էր արդեն ապրել առանց Մարինեի£

Ալվարդից մեծ դժվարությամբ վերցրի Մարինեի հասցեն, իմացա նաև, թե նա ինչ տեխնիկում է ընդունվել, միլիցիայի շրջանային բաժանմունքում, անձնագրային սեղանի աշխատակից Սոկրատի օգնությամբ անձնագիր ստացա, և երկու օր անց գնացքն ինձ տանում էր քաղաք, Մարինեի մոտ£

Դա երջանիկ ճանապարհորդություն էր£ Հիմա էլ, տարիներ հետո, հուզմունքով եմ հիշում, թե ինչպես էր գնացքը սլանում խավարի միջով, երբեմնակի սուլում զիլ ու թախծական® Մարինեին էր կանչում ասես£

 

Ինձ թվում էր, թե Մարինեն կուրախանա անչափ՝ հանկարծակի տեսնելով ինձ, երջանկությունից կփայլկտան նրա աչքերը թվում էր, բայց ինչքան եղավ իմ զարմանքն ու հիասթափությունը, երբ նա, տեխնիկումի բակում տեսնելով ինձ, վախվորած նայեց և թողնելով ինձ ծառերի տակ կանգնած, ընկերուհիների հետ նստեց տրամվայ ու գնաց£

Ես կանգնել էի տեխնիկումի բակում, հուսահատ ու շփոթահար և չգիտեի ինչ անել£

Տրամվայի գծերից այն կողմ ծովն էր£ Ծովը չէր երևում, բայց երբեմն մեղմ հովը բերում էր ալիքների ձայնը£ Ես քայլեցի դեպի ծով և մինչև ուշ երեկո թափառում էի ծովափին, նայում էի ծովի հեռու խորքում դանդաղ լողացող ձկնորսանավերին, որոնք փայլում էին իրիկնային արևի վերջին շողերից£ Ծովը հետզհետե մթնեց, սևացավ, ես գնացի Մարինեենց տուն՝ հույս չունենալով, թե կարող եմ հանդիպել նրան£ Ցերեկով եղել էի նրանց տան մոտ, բակում ֆուտբոլ խաղացող փոքրիկ տղաներից հարցրել էի նրանց բնակարանը, ցույց էին տվել£

Միհարկանի ձյութածածկ երկարավուն շենք էր դա՝ նեղլիկ պատուհաններով£ Ես նրանց բնակարանն իսկույն ճանաչեցի. մուտքից ձախ՝ չորրորդ պատուհանը նրանցն էր£ Լույսը վառվում էր£ «Մարինեն տանն է երևի»,– մտածեցի ես և կանգ առա մթան մեջ, չհամարձակվելով առաջ գնալ£ Երկար ժեմանակ քայլում էի մթան մեջ, երբեմն թաքնվում, երբ որևէ մեկը դույլը ձեռքին դուրս էր գալիս շքամուտքից՝ բակի ծորակից ջուր վերցնելու£ Նայեցի շուրջս. ոչ ոք չկար£ Համարյա պատին քսվելով կամացուկ մոտեցա Մարինեենց լուսամուտին, վարագույրների արանքով դրսից նայեցի ներս. Մարինեն ինչ-որ տղայի հետ կանգնած էր սենյակի մեջտեղը, տղան ինչ-որ բան էր ասում նրան, հատկապես ինչ՝ չէր հասկացվում, իսկ Մարինեն նայում էր նրան ու ոչինչ չէր ասում, միայն ժպտում էր£ «Կա մեկը® Ստեփան է անունը® այս տարի է ավարտել ինստիտուտը®»,– վայրկյանապես հիշեցի Մարինեի խոսքը, և սիրտս կանգ առավ ասես£ Մի՞թե նա է£ Ցածրահասակ, սևուկ, դյուրաշարժ£ Նորաձև կապույտ բաճկոնակով£ Տղան կրկին խոսում էր, հետո ձեռքը դրեց Մարինեի ուսին, Մարինեն կրկին ժպտում էր®

Ինքս էլ չիմացա, թե ինչպես եղավ դա, արագ ծեծեցի լուսամուտի ապակին£ Տղան շրջվեց լուսամուտի կողմը, բայց նա ինձ տեսնել չէր կարող, դրսում մութ էր, իսկ նա կանգնած էր լուսավոր սենյակում£ Ես տեսա, թե ինչպես Մարինեն վախեցած ետ նայեց£

Ես արագ հեռացա լուսամուտից£ «Դա նա է, Ստեփանը,– մտածեցի ես,– նա ուրիշի է սիրում®»£ Ես ուզում էի գոռալ այդ անծանոթ քաղաքով մեկ£ Եվ, չգիտեմ ինչու, քայլեցի դեպի ծով£ Բայց մի ձայն կանգնեցրեց ինձ£ Մարինեի ձայնն էր դա. նա գալիս էր վազելով, և նրա արձակ մազերը ծածանվում էին ուսերին£

–Գնանք,– հասնելով ինձ ասաց նա շնչահեղձվելով,– գնանք այստեղից£– Նա արագ վերցրեց ձեռքս, և մենք վազելով գնացինք մթին փողոցով£– Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ,– ասաց Մարինեն հանգչող շշուկով®£– Ես քեզ ամեն բան կբացատրեմ®

Մենք կտրեցինք-անցանք մի երկու թաղամաս, ես չգիտեի, թե մենք ուր ենք գնում£ Մարինեն երբեմն ետ էր նայում, մի երկու թաղամաս ևս անցանք£ Առջևում ծովափնյա զբոսայգին էր£

–Իսկ հիմա պատմիր,– հանկարծակի շրջվելով դեպի ինձ և գլուխը սեղմելով կրծքիս, ասաց Մարինեն£– Ես քեզ սպասում էի® Այսօր, քեզ տեսնելուց հետո, երկար լաց էի լինում տանը£

–Իսկ ինչո՞ւ չխոսեցիր ինձ հետ այնտեղ, տեխնիկումի բակում£

–Որովհետև նրա քույրն այնտեղ էր£

–Ո՞ւմ քույրը,– չհասկացա ես£

–Ես նրա մասին պատմել եմ քեզ® Ստեփանի քույրը£ Հիշո՞ւմ ես® Մի՞թե մոռացել ես£

–Այդ նա՞ էր ձեր տանը£

–Այո£ Նրանք առաջ մեր բակում էին ապրում, այդ մասին նույնպես ասել եմ քեզ, հետո նոր բնակարան ստացան® Հայրը մեր տեխնիկումի տնօրենն է£

–Իսկ նա ի՞նչ էր անում ձեր տանը,– խանդից խեղդվելով անհամբեր հարցրեցի ես£

–Նա հաճախակի է գալիս® Մայրս նույնպես գիտի® Բոլորը գիտեն® Նա սիրում է ինձ£

–Իսկ դո՞ւ£– Ես համարյա շնչահեղձվում էի£

–Իսկ ես® ոչ,– ամբողջ իրանով սեղմվելով ինձ շշնջաց Մարինեն£– Քեզ հետ ծանոթանալուց, քեզ ճանաչելուց հետո անհնարին է որևէ մեկին սիրել, Վահրամ® Նա ինքնահավան ու ամբարտավան է, պարծենկոտ ու լկտի£ Դու նրա նման չես® Նա այսօր եկել էր ինձ ասելու, որ հայրը մեքենա է գնել իր համար, իսկ ես շարունակ քո մասին էի մտածում£

–Մի՞թե սա երազ չէ, Մարինե,– շշնջացի ես, անհամարձակ համբուրելով նրա մազերը£

–Ոչ, երազ չէ,– նույնպես շշուկով ասաց Մարինեն£– Դու ինքդ էլ տեսնում ես, որ երազ չէ£ Ահա ես քեզ մոտ եմ® քոնն եմ£

Ես չթողեցի, որպեսզի նրա վերջին հնչյունները հանգչեին շուրթերի վրա, ես համբուրեցի նրա կամակոր տաք շուրթերը, տենդագին ինչ-որ խոսքեր էի ասում նրան՝ իմ շուրթերի վրա զգալով նրա համբույրներն ու արցունքները£

–Ես վախենում եմ քեզ համար,– ասում էր Մարինեն£– Նա ընկերներ շատ ունի, դրա համար ես չտվեցի քեզ իմ հասցեն, և դրա համար չուզեցի քեզ հետ խոսել այսօր, գիտե՞ս, նա բռնցքամարտիկի կարգ ունի, ես վախենում եմ քեզ համար£

–Դու անհոգ մնա, Մարինե,– ասում էի ես իմ գրկի մեջ սեղմելով նրա սլացիկ մարմինն ու շնչելով նորաբաց վարդի պես թարմ նրա շուրթերի բույրը£– Դու անհոգ մնա, ինձ ոչ ոք ոչինչ չի կարող անել, ես սիրում եմ քեզ, Մարինե®

Մեր գլխավերևում մեղմորեն օրորվում էին մատղաշ բարդիները, մատղաշ բարդիներն ասես գլխով էին անում, ասում էին այո, սիրո խոստովանության խոսքերն են նրա կրակոտ շուրթերի անուշաբուրակ համբույրները£

Այն հեռավոր տարիներին այդպես տեղի ունեցավ իմ երկրորդ հանդիպումը Մարինեին£ Ես այսօր ուզում եմ վերստին հիշել այն հեռավոր, անդարձ օրերը, և ասես ներքին մի ձայն ինձ կամացուկ ասում է՝ մի հիշիր դու գեղատեսիլ վայրերը քո պատանության, ինչ թողել ես այնտեղ վաղուց, էլ չես գտնի, ոչ վայրերն են անտեղ արդեն գեղատեսիլ, և ոչ էլ դու՝ այն պատանին® Մի հիշիր® Մի՞թե հնարավոր է դա, և մի՞թե հնարավոր է մոռանալ լուսնյակ այն գիշերը, երբ Մարինեի հետ երկար շրջեցինք արդեն դատակված զբոսայգում, հետո ես նրան ուղեկցեցի տուն£ Մայրն այդ օրը հերթապահում էր հիվանդանոցում, տանը չէր, բայց բնակարանի լույսերը վառվում էին դեռ£ Մարինեի փոքրիկ եղբայրը շորերով պառկել, քնել էր բազմոցին, իսկ դուռը բաց էր կրնկի վրա£

–Դուռն անգամ չի փակել,– նայելով ինձ, մի տեսակ մեղավոր ժպտաց Մարինեն, հետո ասաց.– Նա մեզ չի ների£

–Ավելի լավ,– ասացի ես,– նույնիսկ հաճելի է, երբ կա մեկը, որը շարունակ պիտի մտածի մեր մասին£

–Նա մեզ չի ների,– կրկին ասաց Մարինեն մտախոհ, իսկ հետո ծիծաղեց£– Բայց դա ինձ համար միևնույն է,– ավելացրեց նա՝ լուսաժպիտ նայելով ինձ£

Ես կանգնել էի միջանցքում, չէի համարձակվում մտնել սենյակ, որտեղ բազմոցին պառկած քնով էր անցել Մարինեի փոքրիկ եղբայրը£

–Բայց դա ինձ համար միևնույն է,– ասաց Մարինեն և հանգցրեց միջանցքի լույսը£– Որովհետև ես սիրում եմ քեզ,– շշուկով ասաց նա£– Որովհետև դու նույնպես սիրում ես ինձ®– Մարինեն միանգամից նետվեց իմ գիրկը՝ իր պիրկ կրծքերով սեղմվելով ինձ£– Որովհետև հարյուրավոր կլիոմետր ճանապարհ ես անցել ինձ համար®

Կիսամութ միջանցքում ես համբուրում էի Մարինեի մեղմանուշ շուրթերը, ես նրան ասում էի այն մասին, որ իրենից մի քայլ անգամ չեմ հեռանա այսուհետև, որ ես կապված եմ նրան հազար թելերով և մի օր, մի ժամ, մի վայրկյան անգամ չեմ ապրի առանց նրան£

–Այո, այո, այո,– շշնջում էր Մարինեն£– Իսկ հիմա գնա,– շշուկով ասում էր նա,– ուշ է, գնա, քույրդ կարող է անհանգստանալ£

Ես դուրս եկա նրանց տնից, երջանկությունից պայթում էր կուրծքս, ուզում էի գոռալ, արթնացնել քնած մարդկանց, պատմել նրանց Մարինեի մասին£

Այո, այդպես տեղի ունեցավ իմ երկրորդ հանդիպումը Մարինեի հետ£ Այնուհետև մենք շարունակ իրար հետ էինք, ես աշխատանքի ընդունվեցի ''Փոստային արկղ-240'' քիմիական գործարանում, աշխատանքից հետո գնում էի Մարինեի մոտ, և մենք միասին անհոգ շրջում էինք քաղաքում, գնում էինք կինո, թափառում ծովափին® Մենք երջանիկ էինք, և ամբողջ քաղաքը գիտեր դա, ամբողջ քաղաքն ուզում էր, որ միշտ միասին լինեինք ես ու Մարինեն£

Եվ միայն Մարինեի մայրն էր, որ դեմ էր դրան£

–Ես չգիտեմ, թե իմ Մարինեն ինչ է գտել քո մեջ,– մի անգամ կծու նետեց նա £– Դու կդժբախտացնես իմ աղջկան, ես դա գիտեմ£

–Ես սիրում եմ նրան,– արագ ասացի ես, բայց Մարինեի մայրը չուզեց լսել ինձ£

–Մեզ պետք չէ քո սերը,– ասաց նա£

–Ինչո՞ւ,– չհասկացա ես£

–Դու ի՞նչ կարող ես տալ իմ աղջկան հիսունինը ռուբլի քո աշխատավարձով,– քամահրանքով ասաց նա£

Դա շատ էր ստորացուցիչ£ Ես նույնիսկ մի պահ կորցրի ինձ£

–Ասա, ի՞նչ կարող ես տալ նրան,– կրկին հարցրեց Մարինեի մայրը՝ ոտից գլուխ չափելով ինձ£

–Իմ աշխատավարձը կբարձրանա շուտով,– մրմնջացի ես£– Ես հիմա թթվածնային արտադրամասում ապարատավարի օգնական եմ, շուտով կարգ կստանամ® Ես փող շատ կստանամ£

–Ինչքա՞ն,-ծաղրեց Մարինեի մայրը£

–Հարյուր ռուբլի,– ասացի ես և զգացի, որ խեղդվում եմ վիրավորանքից£

–Իսկ Ստեփանը երեք հարյուր է ստանում,– քմծիծաղեց Մարինեի մայրը և, նայելով ինձ իր սպանիչ հայացքով, ասաց.– Չտեսնեմ քեզ այլևս նրա հետ, լսո՞ւմ ես, չտեսնեմ այլևս®

Անցավ ձմեռը, եկավ գարուն£ Ես քրոջս տնից փոխադրվել էի արդեն խողովակագլանման գործարանի հանրակացարան, իսկ հանրակացարանը քաղաքի կենտրոնական մասում էր, Բարեկամության պողոտայի վրա£ Պատահում էր, տեխնիկումից տուն վերադառնալիս, Մարինեն գալիս էր հանրակացարան, ինձ մոտ (նրանք նոր բնակարան էին ստացել, և Մարինեն հանրակացարանի մոտով էր գնում տեխնիկում ու վերադառնում այնտեղից)£ Մարինեին դուր էր գալիս իմ սենյակը£ Մի անգամ ասաց.

–Այսպիսի տաքուկ սենյակ եմ ուզում£

–Արի այստեղ ապրիր,– ասացի£

–Տղաների հանրակացարանո՞ւմ,– ծիծաղեց Մարինեն£

–Ի՞նչ կա որ®

–Գիտես, որ չեն թույլատրի, դրա համար էլ ասում ես£

–Իսկ կգայի՞ր, եթե թույլատրեին£

–Վազեվազ կգայի,– ասաց Մարինեն£– Մի օր անգամ քեզ մենակ չէի թողնի, եթե բնակարան ունենայիր£

–Իսկ ի՞նչ կանեիր,– ժպտացի ես£

–Քեզ կտանեի զագս, կպսակեի ինձ հետ, կստիպեի, որ սիրես ինձ հավիտյան£

–Շուտով կհերթագրվեմ ու բնակարան կստանամ,– ասացի ես, շոյելով Մարինեի ոսկեփայլ մազերը£– Եվ դու կդառնաս իմ տան ու իմ սրտի տիրուհին£

–Իսկ ե՞րբ կլինի դա, Վահրամ, ե՞րբ կլինի,– համարյա թախանձանքով շշնջաց Մարինեն£

–Մի երկու տարի չի քաշի£

–Իսկ Ստեփանն արդեն ստացավ,– տխրաձայն ասաց Մարինեն£-Ընդամենը մի քանի ամիս է, ինչ կադրերի բաժնի պետ է սուպերֆոսֆատի գործարանում, և ահա երկու սենյականոց բնակարան ստացավ®

–Ոչինչ, ես էլ շուտով կստանամ,– մի բան ասած լինելու համար ասացի ես, ինքս էլ չհավատալով իմ խոսքին£

Մարինեն նայեց ինձ, քմծիծաղեց£

–Տա աստված,– ասաց նա, իսկ հետո, այտը սեղմելով ուսիս, մտերմիկ տոնով ասաց.– Ստեփանի հետ ինչո՞ւ եք կռվել £

–Ո՞վ ասաց քեզ,– հարցրեցի ես տարակուսանքով£– Նա՞ է ասել£

–Ոչ,– գլուխը տարուբերեց Մարինեն£– Դա կարևոր չէ£ Ուրիշներից եմ լսել£

Ես հայացքս փախցրի Մարինեից£ Ես նրան չասացի, որ Ստեփանը մի քանի անգամ ընկերներով եկել է հանրակացարան՝ կռվելու, իսկ մի անգամ, տրամվայի կանգառում, նրա մեքենան քիչ մնաց խփեր ինձ£ Չպատմեցի նաև, որ մի շաբաթ առաջ նա զանգել էր մեզ մոտ, թթվածնային արտադրամաս, և ձայնը փոխելով, հայհոյել ու սպառնացել, որ կսպանի ինձ, եթե անհապաղ ձեռք չքաշեմ Մարինեից£ «Եթե սրանից հետո մի անգամ էլ քեզ տեսնեմ Մարինեի հետ,– ասաց նա ինձ հեռախոսով,– իմացած եղիր, որ մերդ լացացնելու եմ»£ «Մենք շարունակ միասին ենք լինում,– պատասխանեցի նրան£– Եվ միշտ միասին կլինենք£ Իսկ ինչ վեաբերում է մեր լացացնելուն, ապա հայտնի չէ դեռևս, թե ով ում մերը կլացացնի»£ Ես երկրորդ հերթի էի աշխատում այդ օրը, հանրակացարան եկա գիշերվա մեկին£ Եվ նոր էի մտել սենյակ, դուռը ծեծեցին£ «Դրսում քեզ սպասող կա»,– ասաց ինչ-որ մի տղա£ Իսկույն հասկացա՝ նա էր£ Դանդաղ իջա առաջին հարկ, դուրս եկա փողոց£ Դատարկ փողոցի եզրին, ծառերի տակ կանգնած էր Ստեփանի մեքենան£ Իմ ետևից եկած տղայի հետ գնացի դեպի մեքենան£ Մեքենայում, Ստեփանից բացի, երկու տղա ևս կային£

–Ահա եկել եմ, ի՞նչ ես ուզում,– բարձր ասացի ես, առանց որևէ մեկին նայելու. պարզ էր, իմ խոսքը Ստեփանին էր ուղղված£

–Դու սրտոտ ֆրաեր ես եղել, չեմ իմացել,– դուրս գալով մեքենայից ասաց Ստեփանը, անփութորեն խփելով մեքենայի դռնակը£– Բայց միևնույն է, պիտի դաստիարակեմ քեզ£

–Դո՞ւ,– ծաղրանքով հարցրի ես£

–Ես,– ասաց Ստեփանը£– Դու մի վախենա, տղաներից ոչ ոք չի խառնվի£– Մի ակնթարթում աջ այտամկանը ցնցվեց նրա դեմքին£– Ոչ ոք չի խառնվի£ Ես ինքս, արի,– նա գնաց դեպի մութ ծառուղի£

Ես քայլեցի նրա ետևից£ Ստեփանը կանգ առավ ծառերի տակ, շրջվեց դեպի ինձ£

–Քեզ հեռախոսով ասացի՞ն, որ այլևս չխոսես Մարինեի հետ,– հարցրեց Ստեփանը£

–Ասացին,– պատասխանեցի ես անվրդով£

–Մայրն ասե՞լ էր, որ գործ չունես նրա հետ£

–Ասել էր£

–Հետո՞£

–Հետո այն, որ մենք սիրում ենք իրար£

–Մի՞թե,– ծիծաղեց Ստեփանը£

–Այո,– ասացի ես հանգիստ ձայնով£

–Իսկ դու գիտե՞ս, որ նա աղջիկ չի£

Գետինը ասես երերաց ոտքերիս տակ, իսկ օդը համարյա չէր հերիքում£ Ստեփանը ծիծաղեց, դերասանավարի ձեռքերը տարածած ընկերների կողմը, ծիծաղելով ասաց.

–Ստացվում է այնպես, որ նա իր փափլիկ մարմինն ինձ է տալիս, իսկ չեղած սերը էս հարիֆին® Բա ո¯նց է տրվում,– նստուկի այլանդակորեն շարժումներով քրքռաց նա ,– օ¯խ , ու¯խ, ա¯խ®

«Ստում ես, սրիկա»,-մտածեցի ես և ուժգին հարվածեցի նրա դեմքին£ Դա անսպասելի էր Ստեփանի համար, բայց նա չկորցրեց իրեն£ Նա ոտքով ուժեղ հարվածեց փորիս, գոտկատեղից քիչ ցածր, ես ակամայից ձեռքերս տարա փորիս, նա ձեռքի ափով խփեց երեսիս£

Վազելով մոտեցան Ստեփանի ընկերները, բայց Ստեփանը ձեռքով նշան արեց նրանց չմոտենալ£

–Ես ինքս,– շպրտեց նա£

Ես բռունցքներով էի խփում, Ստեփանը՝ ձեռքի ափով£ Իմ հարվածների ձայնը չէր լսվում, մինչդեռ Ստեփանի շառաչուն ապտակներից թնդում էր շուրջը£

Ստեփանի ընկերները բացականչություններով քաջալերում էին նրան£

–Կեցցես, Ստեփան, մի հատ էլ հասցրու էդ խրտվիլակին£

–Էնպես խփիր, որ հոր անունը մոռանա®

–Զգույշ, Ստեփան, մորթին չփչացնես®

Ես զգում էի, որ իմ հարվածները չէին կպչում նրան, նա ճարպկորեն խուսափում էր£ Եվս մի շառաչուն ապտակ, և արյունը հորդեց իմ քթանցքներից£ Մինչև կփորձեի արյունը կանգնեցնել, Ստեփանը մի անգամ էլ հարվածեց£ Ես չոքեցի գետնին, ուզում էի ելնել, չէր հաջողվում£

 

–Դե գնա, լակոտ,– ասաց Ստեփանը, թափ տալով շորերը£– Մեկ էլ տեսա հետը, ջարդուխուրդ կանեմ®

–Գնացինք,– ասաց տղաներից մեկը£

Նրանք քայլեցին դեպի մեքենան£ Լսվեց «Վոլգայի» խուլ հռնդյունը£

–Գուդ բայ, գեղացի տղա, գուդ բայ,– ձայնեց Ստեփանի ընկերներից մեկը£ Լսվեց նրանց համերաշխ ծիծաղը£ Հետո մեքենան ոռնաց ու սլացավ դատարկ փողոցով£

Ես այդ բոլորի մասին չասացի Մարինեին, ես նրան ոչինչ չասացի Ստեփանի ասածների մասին, ես լուռ մտատանջվում էի՝ առանց նրան որևէ խոսք ասելու®

Գարունը նույնպես անցավ£ Սկսվեցին ամռան առաջին օրերը£ «Մարինեի հետ այսօր կգնանք ծով՝ լողանալու»,– մտածեցի ես, դուրս գալով հանրակացարանից£ Եվ այդ պահին հանկարծ տեսա Ստեփանի մեքենան£ Դա մի կարճ ակնթարթ տևեց, մեքենայի ետնամասում աղջիկ կար նստած, ինձ թվաց, թե դա Մարինեն էր£ Ստեփանի մասին շատ էի լսել, որ նա իբր օրական մի աղջիկ է փոխում£ Ես շնչահեղձվելով առաջկտրուկ վազեցի պուրակով, դուրս եկա փողոց, բայց մեքենան հեռու էր արդեն£ «Նա էր»,-սրտի դողով մտածեցի ես և ասես ոտքերս թուլացան. «Ստացվում է այնպես, որ նա փափլիկ իր մարմինն ինձ է տալիս, իսկ չեղած սերը էս հարիֆին®»£ Ես չսպասեցի մինչև գար հերթական ավտոբուսը, տների արանքով, կարճ ճանապարհով, վազեցի դեպի Մարինեենց տուն£ «Մի՞թե Մարինեն էր»£ Ես գնում էի արագ, վազելուց շունչս կտրվում էր արդեն, բայց չէի կանգնում£ «Իսկ եթե նա՞ է»,– մտածում էի ես£ «Ոչ, չի կարող պատահել,– հուսադրում էի ինքս ինձ£– Բայց վերջերս փոխված է երևում մի տեսակ® նույնիսկ երեկ հրաժարվեց ինձ հետ գնալ կինո®»£ Աստված իմ, մի՞թե Մարինեն էր® Ահա և նրանց տունը£ Ես արագ սլացա աստիճաններն ի վեր, սեղմեցի դռան զանգը® «Ո՞վ է»,– ներսից ասաց Մարինեն£ «Ես եմ, Մարինե, բաց արա»£ Մարինեն բացեց դուռը£ «Արի»,– անտարբեր ասաց նա, մի կողմ կանգնելով£ Նա, ըստ երևույթին, նոր էր հագել տնային խալաթը£ «Ի՞նչ է պատահել»,– կոճկելով խալաթը, հարցրեց նա՝ ուշադիր նայելով ինձ£

–Դու որտե՞ղ էիր այսօր,– հարցրի ես, նայելով շուրջս£

–Տանն էի,– պատասխանեց Մարինեն անփույթ£

–Իսկ ինչո՞ւ տեխնիկում չես գնացել£

–Չգիտեմ,– պատասխանեց Մարինեն ուշացումով£– Չեմ ուզում սովորել£

–Ինչո՞ւ£

–Առևտրի տեխնիկում չեմ ուզում£ Կընդունվեմ բժշկական£

–Ախր, ինչո՞ւ,– անհամբեր հարցրի ես£

–Այդպես ավելի հարմար է,– հանգիստ տոնով ասաց Մարինեն£

«Նա նույնիսկ ինձ չի հրավիրում նստելու»,– տագնապով մտածեցի ես£

–Դու գժվե՞լ ես, Մարինե,– ասացի£– Դու այդ ինչե՞ր ես ասում£

–Մայրիկին ասել եմ, նա համաձայն է£ Առայժմ աշխատանքի կընդունվեմ սուպերֆոսֆատի գործարանում®

–Որպես ի՞նչ£

–Որպես հեռախոսավարուհի£ Այնտեղ ազատ ժամանակ շատ կունենամ՝ պարապելու համար£ Գուցեև հենց կադրերի բաժնում աշխատեմ®

«Ստեփանի մոտ է գնում,– նվաղուն սրտով մտածեցի ես£– Ուրեմն չեմ սխալվել, այդ նա էր մեքենայում£ Նա այլևս չի սիրում ինձ»£

–Դու գնում ես Ստեփանի մոտ£– Սիրտս ճաքճքում, պայթում էր խանդից ու անզորությունից£– Այդ նա է քեզ հրավիրել®

–Ինչո՞ւ հատկապես Ստեփանի£– Նա շփոթված թոթվեց ուսերը£– Սուպերֆոսֆատի գործարանում չորս հազար մարդ է աշխատում®

–Դու այսօր էլ նրա հետ էիր£ Ես տեսա՝ նրա հետ էիր£ Դու նրա մոտ ես գնում£

–Վահրամ,– նա թեթևակի բռնեց արմունկս£ Սակայն չառարկեց£ Նա լուռ էր£

–Ե՞րբ ես գնում,– արտաքուստ արդեն խաղաղված ասացի ես£

–Վաղը,– կամացուկ ասաց Մարինեն£– Առավոտյան իննին£

–Ես էլ կգամ քեզ հետ,– ասացի ես£– Այնպես որ, միասին կաշխատենք այնտեղ£ Աշխատավարձն այնտեղ բարձր է` ասում են£ Ես էլ եմ ուզում այնտեղ աշխատել£

–Ճի՞շտ,– հարցրեց Մարինեն, կրկին ուշադիր նայելով ինձ£

–Այո, վաղն առավոտյան, հերթափոխությունից հետո, կսպասեմ քեզ մեր գործարանի մոտ, տրոլեյբուսի կանգառում£– Ես դուրս եկա Մարինեի մոտից, առանց նրան հրաժեշտ տալու£

Մյուս օրվա առավոտյան ես նրան սպասում էի տրոլեյբուսի կանգառում£ Նա եկավ ուշացումով£ Համարյա ժամը տասնմեկի մոտերքը£ Տրոլեյբուսից իջավ, և, տեսնելով ինձ, մի տեսակ կորցրեց իրեն£ Ամենայն հավանականությամբ, նա մտածել էր, որ ես, գիշերային հերթափոխությունից հետո, հազիվ թե սպասեմ այդքան£ Նա մենակ չէր. ինչ-որ աղջկա հետ էր նա£

–Ես էլ եմ քեզ հետ գալիս,– բարևելով Մարինեին, կամացուկ ասացի ես£

–Ինչո՞ւ,– իբր առաջին անգամ էր լսում, զարմացած ասաց Մարինեն£

–Չէ՞ որ երեկ ասացի£ Ուզում եմ սուպերֆոսֆատի գործարանում աշխատել,– ասացի ես£

Մարինեն կանգ առավ£

–Երեխայություն ես անում, Վահրամ,– ասաց նա, նայելով գործարանի կողմը£– ի՞նչ է պատահել քեզ£

–Ոչինչ չի պատահել,– ասացի ես անվրդով,– պարզապես ուզում եմ աշխատանքի ընդունվել սուպերֆոսֆատի գործարանում£

–Գնա ընդունվիր, քեզ ո՞վ է խանգարում£

–Ես քեզ հետ եմ ուզում գնալ£

–Իսկ ես չեմ ուզում,– սառն ու կտրուկ ասաց Մարինեն, կրկին անգամ նայելով գործարանի կողմը£ Երևի պայմանավորվել էին, որ Ստեփանը դիմավորեր նրան, դրա համար էր շարունակ նայում գործարանի կողմը£

–Գնա, ես քեզ չեմ խանգարի,– նետեցի ես£

Մարինեն ընկերուհու հետ քայլեցին դեպի գործարան£ Նա նույնիսկ մի անգամ չշրջվեց իմ կողմը£ «Ահա և քո սերը, Վահրամ,– հուսաբեկ ասացի ինքս ինձ£– Վերջ քո սիրուն® Մոռացիր նրան®»£ Ի¯նչ հեշտ է ասել՝ մոռացիր£

®Երկու օր էր անցել այդ հանդիպումից£ Գիշերային հերթափոխությունից էի դուրս եկել, առավոտ էր, գործարանի մուտքի մոտ, հրապարակում, սպասում էի տրոլեյբուսի£ Տխուր օր էր ինձ համար, որովհետև երեկոյան, աշխատանքի գալուց առաջ, գնացել էի Մարինեի մոտ, տանը չէր եղել£ «Իսկ որտե՞ղ էր, տեսնես»,– տրոլեյբուսի կանգառում կանգնած ինքս ինձ շարունակ հարցնում էի ես և հանկարծ տեսա Մարինեին® Նա նստած էր Ստեփանի «Վոլգայում», Ստեփանի կողքին£ Ստեփանը ինչ-որ բան էր պատմում նրան, և նա, գլուխը ետ, ծիծաղում էր® Նա նույնիսկ չնայեց տրոլեյբուսի կանգառում հավաքված մարդկանց կողմը, նա, հավանաբար, գիտեր, որ այս գիշեր ես աշխատում էի, գիտեր նաև, որ կարող է այստեղ եմ, տրոլեյբուսի կանգառում®

Ես չսպասեցի տրոլեյբուսի£ Մեր գործարաններն իրարից այնքան էլ հեռու չէին, ոտքով գնացի սուպերֆոսֆատի գործարան® Իմ աչքին ոչինչ չէր երևում, երկինքը սևացած էր իմ աչքին և ապրելն էլ անիմաստ էր թվում արդեն® Ստեփանի կանաչավուն «Վոլգան» կանգնած էր գործարանի վարչության շենքի առջև՝ «56-36»£ Նրանն էր£ Կադրերի բաժինը երկրորդ հարկում էր, արագ բարձրացա երկրորդ հարկ, հրեցի բաժնի պետի առանձնասենյակի դուռը, փակ էր£ Շրջվեցի, որ իջնեմ, կաշեպատ դուռն անսպասելի բացվեց, այնտեղից դուրս եկավ Մարինեն, և նրա դեմքը շառագունած էր® Եվ շուրթերն էլ փքուն£ Երևի համբուրվելուց®

Կատաղի խանդն ալիք տվեց իմ հոգում, ես մեջքով հենվեցի պատին, որ չընկնեմ® Մարինեն շփոթահար նայում էր ինձ, հետո հանկարծ շրջվեց և սկսեց արագ իջնել աստիճաններով£

–Մարինե,– կանչեցի ես,– Մարինե, կանգնիր®

Մարինեն չկանգնեց£ Ես հասա նրան առաջին հարկի միջանցքում և, թափով շրջելով նրան իմ կողմը, ասացի.

–Դու ի՞նչ էիր անում այնտեղ£

–Քո ի՞նչ գործն է,– կոպտաբար նետեց Մարինեն£

_Դու համբուրվե ՞լ ես նրա հետ£

_Այո,_լկտիաբար նետեց նա` ցույց տալով փքուն շրթունքները,ավելացրեց հանդուգն,_ մի՞թե չես տեսնում£

Մարդիկ կանգնած նայում էին, և ես ամբողջ ուժով ապտակեցի Մարինեին£

–Գնա,– ասացի ես նրան£– Ես երեք հարյուր ռուբլի չեմ վաստակում, ես «Վոլգա» չունեմ, տեխնիկումի տնօրեն հայր չունեմ ես®

Հետո գնացի ծովափ, ընկա ավազների վրա՝ հայցքս դեպի երկինք, դեպի երկնքի խորքով չվող ամպերը£ «Չեմ մնա այստեղ,– մտածում էի ես£– Կգնամ, կհեռանամ քեզանից, Մարինե,– մրմնջում էի ես£– Ու չեմ մոռանա քեզ, կսիրեմ քեզ, կսիրեմ քեզ, ամբողջ կյանքում կսիրեմ քեզ, ու դու ոչինչ չես իմանա այդ մասին»£

Այդ օրերին թերթերում հայտարարություն տպագրվեց այն մասին, որ Հայաստանում, Քաջարանի պղնձահանքերում բանվորներ են պետք£ Կարդացի այդ հայտարարությունը և մեկնեցի Քաջարան® Աշխատանքի տեղավորվեցի այնտեղ, իսկ հաջորդ տարին ընդունվեցի համալսարան՝ ժուռնալիստիկայի բաժին£ Դա իմ վաղուցվա երազանքն էր£ Այն ժամանակ, հիշում եմ, Մարինեն ասաց՝ դուք լրագրող կդառնաք, թերթերում հոդվածներ կգրեք ու ես կկարդամ®

Աննկատ անցան ուսման տարիները, այնուհետև աշխատանքի ընդունվեցի երիտասարդական «Ավանգարդ» թերթի խմբագրությունում£

Այդ բոլոր տարիներին ես չմոռացա Մարինեին£ Ո՞րտեղ էր նա, ի՞նչ էր անում, ամուսնացա՞վ Ստեփանի հետ, թե ոչ՝ չգիտեի£ Եվ ահա պատահեց այնպես, որ խմբագրությունից ինձ գործուղեցին Սամարղանդ£ Վերադարձին ես Բաքվի օդանավակայնից տաքսի վերցրի և մեկնեցի Սումգայիթ՝ քրոջս տեսնելու£

Մինչև երեկո մնացի քրոջս տանը, երկար զրուցում էինք£ Հետո քույրս ճանապարհեց ինձ մինչև բակ և այնտեղ, բակում նա հանկարծ ասաց. «Մի երկու անգամ Մարինեն եկել է մեր տուն, շատ է ուզում տեսնել քեզ, զանգիր£ 48-45, գրիր հեռախոսի համարը»£

Ես քայլում էի դեպի տրոլեյբուսի կանգառ ու մտածում էի Մարինեի մասին£ «Զանգեմ ի՞նչ ասեմ,– մտածում էի ինքս ինձ£– Ամեն ինչ վաղո¯ւց անցած է արդեն, ինչի՞ մասին պիտի խոսենք®»£ Տրոլեյբուսի կանգառում ես դարձյալ մտածում էի Մարինեի մասին և սիրտս, չգիտես ինչու, անհանգիստ, տագնապալից խփում էր£ Ինձ այնպես էր թվում, թե հիմա ինչ որ տեղից դուրս կգա Մարինեն՝ առաջվա պես փխրուն ու գեղեցիկ, և կասի. «Ողջույն, Վահրամ, ես եմ, դու հո չե՞ս մոռացել քո նախկին Մարինեին»£

1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23  24  25  26  27  28  29 
Рейтинг@Mail.ru