bannerbannerbanner
полная версияՄիկան

Egretta Garzetta
Միկան

Նման վեճեր հաճախ էին կրկնվում նրանց ընտանիքում։ Ու հայրը, որ մինչև այս պատրաստվում էր երիտասարդին ժամ առաջ դուրս հանել բանտից, վերջապես միակ դստերն էր փրկել, մտափոխվեց։ Աղջկա հոգեկան վիճակը լուրջ էր։ Դա առաջին սեր չէր, հիվանդությու՛ն էր։ Ու վիճակը քանի գնում սաստկանում էր։ Գրքերի պատմություններով մեծացած Նինան ապրում էր իր հորինած աշխարհում, իսկ վերջին դեպքերը լրիվ անջատել էին նրան իրականությունից։ Խե՛ղճ երեխա․․․ աչքին ասպետներ են երևում, երբ դիմացը մի վախկոտ գո՛ղ է։ Ինքը ավելի հանգիստ կլիներ, եթե այդ Միկան դուրս չգար բանտից ընդհանրապե՛ս։ Սակայն Միկան շուտով ազատության մեջ է հայտնվելու․ ու՞մ շնորհիվ․ դե՜ իհարկե ի՛ր․․․ ուրախությունից դրդված չափից ավել գովեց նրա արարքը դատի ժամանակ․․․ չի՛ փոշմանել․․․ չի՛ փոշմանել․․․ իր երեխային են փրկե՛լ, ու թքած նրա վրա, որ եկել էին կողոպտել․․․ Բայց ինքը հանուն շնորհակալության չի ուզում գառան նման զոհե՛լ միակ զավակը․․․ աստվա՛ծ գիտի այդ մեկը հենց սկզբից չէր պլանավորել ամեն ինչ։ Համազասպը տեղ չէ՛ր գտնում։ Հատկապես երբ փաստաբանը ասաց, դուստրը խնդրել է հանդիպում կազմակերպել Միկայի հետ։ Ա՜խ, Նինա՜, Նինա՜․․․ Սա քո սիրելի «Քաոս»-ը չի․․․ սա իսկական քաո՛ս է․․․

Рейтинг@Mail.ru