bannerbannerbanner
полная версияՄիկան

Egretta Garzetta
Միկան

Նինայի ծնողները երկար ժամանակ խուսափում էին բացեիբաց դստեր տարօրինակ պահվածքի մասին խոսակցությունից։ Սակայն քանի գնում ավելի հաճախակի էր դառնում Նինայի անառողջ հետաքրքրությունը Միկայի հանդեպ։ Ի վերջո մայրը չհամբերեց․

–Աղջի՜կս, բավակա՛ն է։ Նա քո հորինած Շիրվանզադեի Միքայելը չի՛։ Նա գո՛ղ է․․․ հասարակ խաբեբա ու գո՛ղ․․․ դու նրան հերոսացրել ասպե՛տ ես դարձրել․․․

–Մայրի՛կ, դու նրան չգիտե՛ս,-արտասուքից դողացին Նինայի շրթունքները։

–Կարծես դու՛ գիտե՜ս,-բղավեց հայրը,-հիմա՛ր աղջիկ․․․

Նինան չկարողացավ ոչինչ ասել։ Միայն բռնեց գլուխը ու ետ-ետ գնաց հենվեց պատին։

–Բավակա՛ն է․․․ ես արդեն հոգնել քո ձևականություններից․․․ արդեն սովորել ես, որ ամեն քմահաճությունդ կատարում ենք։ Հոգնել եմ քո սխա՛լ պահվածքից․․․ սխա՛լ քայլերից․․․

Նինան ավելի ուժեղ սեղմեց բռունցքները գլխին ու ծնկի եկավ։

–Մոռանու՛մ եք․․․ նա է փրկել ինձ․․․ նա՜․․․-ատամների արանքից արտասանեց դուստրը։

Մայրը մոտեցավ քաշեց ոտքի հանեց աղջկան։ Նստեցրեց բազմոցին ու նստավ կողքը, գրկեց․

–Նինա՛, ես չե՛մ մոռանում նրա արածը։ Բայց և հորինել առասպելներ կամ հեքիաթներ պետք չի՛։

–Մայրի՛կ, դու չգիտե՜ս․․․

–Ի՞նչ նա չգիտի՛,-հայրը չէր կարողանում հանգստանալ։

Рейтинг@Mail.ru