Ներեցե'ք, որ մինչև ս/թ. Մարտի 27-ը` ձեռնաշղթաներ հագնելս, հոգիս, սիրտս, միտքս ու դիվանագիտությունս հայինն էր ու Հայաստանինը և ներեցեք, որ այլևս այս հողի, ազգի մեջ ապրել, նույնիսկ մեռնել չեմ կարող, ցմահ ներել չեմ կարող։ Խաշամի տակի սառն ու մաքուր աղբյուր էի, ինչու՞ ակին թրքեցին։ Միթե՞ դա Տավուշի անասնապահության վերջին նվաճումն էր։ Դարի նվաճումը այլևս հայինը չէ։
98
Շնորհակալություն, որ մարզի կաշառակերության, անօրինությունների մասին գրածս 147 նամակների պատասխանը եղավ կալանավորելը։
Շնորհակալությու'ն, որ կալանքը գրավով փոխարինել չէր կարելի։ Շատ էի վտանգավոր, շատ…։ Չեմ իմացել, հիմա գիտեմ, կհեռանամ, որ անվնաս հարատևեք։
Շնորհակալություն, որ շաքարախտ հիվանդություն եմ ստացել։ Հայրենիքի պարգևն է ինձ։ Ես մարզպետի օգնականը չէի, որ բնակարան նվեր ստանայի, «ցանկալին» չէի, որ նախագահից մեքենա ստանայի, ինձ շաքարախտն էր արժանի։
Ներեցե'ք, որ Տավուշի մարզպետն ու ռեկտորը վախեցել ու մտածել են թե աչքս իրենց աթոռներին է։ Պետք չէր վախենալ, քանի որ ես ողնաշար ունեմ և փափուկ խլուրդ չէի, որ քծնելով հասնեի աթոռի։ Գիտեին, որ ես չեմ խնդրում, ինձ են խնդրում։ Ինձ տրված աթոռն էլ խնդրանքով չեմ ստացել, այլ մարզում գործող օրենքով։ Մերկացրին։
Շնորհակալություն, որ Թագուհուս համապատասխան թագավոր ՀՀ-ում չեն գտել։ Չեն սխալվել այդ հարցում, բայց ի՞նչ բարոյական իրավունքով են ՀՀ-ի սահմանն անցել և իմ ազգանվան հետ միացրել Ի. Ալիևի նկարը։ «Կաշառակերներ» և «Միասին»։ «Էռնեստ» ռմբակոծիչ է՞ի, որ Ադրբեջանի ուղղությունն էին ցույց տալիս։ Գունավոր տպագրության հազարավոր օրինակներ, հսկայական ծախս։ Գուցե «Էռնեստի» հեղինակի հետ են ցանկացել միավորել։ Հեղինակը դեմ չէր լինի, ես էլ « հումորով» կնդունեի, իսկ հիմա ոչ մեկս « գոհ» չենք։
Շնորհակալություն, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենից, մարզպետից, ծախու ԱԱԾ պետից, ՀՀ դիպլոմավորներից մի քանի անգամ գրագետ, հայերեն, անգլերեն, եբրայերեն 7 գրքերի հեղինակ 10 ամյա որդուս թողեցինք անմայր` 83 տարեկան անկողնային տատի հույսին։
99
Շնորհակալություն, որ իմ անբարո ձերբակալության շնորհիվ երեխաս լքեց դպրոցը և հրաժարվեց խոսել իր մոր լեզվով և տնային կալանքում սպասում է ՀՀ-ից հեռանալու բաղձալի օրվան։
Շնորհակալություն, որ որդուս ծննդյան օրը արցունքով ու առանց մոր անցավ։
Շնորհակալություն, երեխաների պաշտպանության օրը որդուս ունեցած ապրումների համար, որ ունեցել է տեսնելով հայոց «թագուհիների» մանկամեծար միջոցառումները։ Թագակիր ներկած մազավորների բադաշորոր շոու։
Որդիս իրեն պատեպատ էր զարկում և խնդրում աշխարհին` փրկել իր հայ մորը հայ մաֆիայի մայրասպան կտտանքներից։ Շնորհակալ եմ, որ մի կյանք ամոթով եմ նայելու որդուս` իմ ազգի կողմից ստացած գնդակների ու նետերի համար, որակի համար։
Շնորհակալություն, որ սարքովի կաշառքի համար ձերբակալեցին, կալանքը գրավով փոխարինել թույլ
չտվեցին, իսկ վերջում որոշման մեջ էլ պարզվեց, որ Գազերովսկին եմ, Մյուլլերն եմ, նրանց նման հայրենիքին
դեմ եմ։ Այդ ինչպե՞ս։ Երբվանի՞ց։ Ալիևի նկարի օրվանի՞ց։ Պարտավոր են ապացուցել։ Ես վաճառելու ոչինչ չունեմ, առավել ևս պատիվ։ Այդ նրանք են և' իրենց վաճառում և' իրենց կանանց և հայրենիքը։ Ես փրկիչ էի, մի օր կհասկանան։
Ներեցեք, որ փոքր որդուս ուզում էի հայ մեծացնել, չգիտեի, որ հայրենյաց իշխանությունները դեմ են։ Հիմա հասկացա և կուղղեմ սխալս։ Հասկացա, որ ՀՀ-ն իմ որդիներ համար հայրենիք դառնալ չի կարող։ «Devden21-ի» հեղինակի մայրն եմ ՀՀ-ում երբեք չի եղել։ ՀՀ-ից կհեռացնեն նաև փոքրիկիս և այլևս ՀՀ չի գա, երբեք…
Շնորհակալություն, որ բանտի «հաճույքիս» համար գցեցիք ինձ տոկոսի տակ։ Դուրս գալով բանտից ,
100
կվաճառեմ մեկ սենյականոց խուցս, ուր ապրում էի և պարտքերս կվճարեմ ու կհեռանանք։ Խաղաղ երկինք ձեր երեխաներին և անհոգ կյանք։ Ձեր տված ցավից որդիս միանգամից հասունացավ։
Շնորհակալություն, որ կարողացաք լցնել համբերության բաժակը և օգնեցիք հասկանալ հայի բաղադրությունը։ Եթե սա է հայը, ապա ես թյուրիմացություն եմ և հրաժարվում եմ իմ հայկական ծագումից։
Ներող եղեք, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը համարել եմ բթացման ծրագրի իրականացնող բիզնես կենտրոն։ Ներեցեք, ճիշտ և ճիշտ ազգային արժանի կրթօջախ է։ Աշխարհն այսպիսին չունեա, միայն հայինը լինի։
Շնորհակալություն, որ հայոց «Միակ» և «Միասին» ուղեղները Տավուշի ուղեղների և ՀՀ ԱԱԾ երկթևանի հրթիռների բանակը պահելու է հայի հողն ու տեսակը։ Կարծում էի ես եմ փրկիչը։ Այս հայրենասերները ուղեղի թռիչքով մի նոր Devden 21 կստեղծեն և կզարմացնեն իրենց հայրենափրկիչ գործով։ Նրանք «Էռնեստ»-ներին
էլ կդարձնեն խաղալիք։ Օ՜ հզորներ… Փրկչին խաչեցին առանց խաչի, հիմա փրկեն թող իրենց։
Ներեցեք, որ հայ ազգի փրկության համար ստեղծված Devden21 նվիրելու եմ ամենևին էլ ոչ հայ ազգին,հայ ազգի գնդակները հոգուցս հանող ազգին։
Ներեցեք, բայց Տավուշի քրեամատյանը, արդեն 6 տարի նկարել եմ և դրսում փաստավավերագրական ֆիլմի հիման վրա ֆիլմ կնկարահանեմ, որը կներառի նաև իմ ձերբակալությունը։ Ֆիլմը կկոչվի «մազոխիստ ների երկնագույն խաղերի կանաչ հովիտը»։ Ֆիլմը կավարտվի «Ֆեմիդա և Ալիև» ակցիայով և իմ սարքովի ձերբակալությամբ։
Ներեցեք, բայց բանտի ապրածս ևս նկարահանել եմ…
ամեն ինչ։ Չգրանցվող հացադուլից մինչև երեխայի ձայնի կարոտից տառապող մոր դեմ իրականացված բռնությունները, կիսաքաղցր մնալը, 500 դրամանոց բաղնիք կոչված աղբանոցում լողանալը, տանից
101
ուղարկվող սննդի 40%-ը տեղ հասցնելը։ Ֆիլմը կոչվելու
է «Հայկական դժոխքի 66+6+13+…օրերը` Ֆեմիդան Շղթայված»:
Շնորհակալություն, ու ջուր լցրիք ազգային դաշտում
խաղացող ապազգային ների ջրաղացին։ Նրանց հալածական գործողությունները հասկանում էի, բայց ազգայնականներինը` չհասկացա։ Նրանց էր պետք ինձ ՀՀ-ից հեռացնել։ Այդպես էլ կլինի։ ՀՀ իշխանությունները, ԱԱԾ-ն, դատավոր դատախազները դեռ ժամանակ կունենան մտածելու հայի ետին խելքի մասին։
Շնորհակալ եմ կառավարական պարգևիս համար։ Ես բանտ պարգևի համար եմ շնորհակալ, որդիս` 39c° ջերմությամբ բանտի պատի տակ արտասվելու։
Շնորհակալ եմ, որ հայոց «կառավարող» իշխանական այրերը միավորվեցին մեկ կնոջ դեմ և կարողացան ձերբակալել, դրանով բարձրացնելով տղամարդկային որակը։ ՀԱՅ ԱՍՊԵՏՆԵ~Ր…
Շնորհակալ եմ, որ ՀՀ-ն դարձավ հոգուս գերեզմանը և նրա դրախտ կամ դժոխք դառնալը այլևս ինձ չի հուզելու։ Թշնամի՞ էիք ուզում ունենալ։ Խնդրեմ։ Ձեզ հաջողվեց։ Չեմ թաքցնում մարտի 27-ից ես ինձ հայ չեմ համարում, որովհետև չունեմ հայկական ազգային որակները` ծախել, մատնել, դավաճանել, վարկաբեկել, նախանձել, շնանալ, գողանալ, չհասկանալ, ուղեղը չմարզել, քծնել, սողալ և այլն։
Շնորհակալ եմ, որ ինձ բանտում պոռնիկների, մարդասպանների, նարկոմանների հետ պահեցիք և ևս մեկ անգամ հասկացա, որ յուղը ջրին չի խառնվում։ 66+6+13+13 օր անջուր, անլույս, սոված, զզվելով, կարոտից շուրթերս ճաքելով դիմացա։ Ձեր գիտական փորձը կտա իր ցանկալի արդյունքը։ Ռեակցիան, կարծում եմ կգոհացնի փորձանյութիս։
Ներեցեք, բայց թույլ տվեք ասել, որ Մոլորակի թիվ 1 Թագուհի կնոջը ՀՀ-ում դարձրիք վերջից առաջինը։
102
Չդարձրիք, ցանկացաք և զոհեցիք նվիրումս, սերս, ազգասիրությունս։ Դուք անկախ, գուցե և Ձեր կամքից ծրագրավորեցիք և' միտքս և' հոգիս։ ՀՀ-ի վերջից առաջինը դիտված տիկինս, սատիրայով եմ ընդունում N1 տիկնոջ և բարեկամ երկրի ևս թիվ մեկ տիկնոջ հանդիպում այցը մանկատուն։ Չարժե՞ր, որ տիկնայք այցելեին Կալյակինա Ելենային' շատ այլ հետաքրքիր «տների» մասին կպատմեր։
Շնորհակալություն, որ չպատժվեցին ոչ' Տավուշի հանցագործ մաֆիան, ոչ ԱԱԾ կառույցը, ոչ էլ…։ Դրսից խայտառակության մասին փաստերով կխոսեմ։ ՀՀ-ում կարո՞ղ եմ ասել, ի՞նչ արժե աթոռը։ Մեղավորը ես չեմ լինի։ Ի՞նչ անուն տալ այս համակարգին։ ՈՒժեղի մոտ միշտ էլ թու՞յլն է մեղավոր, պղծված ների մոտ` սուրբը։ Այո'։ Ես հավատում եմ ՈՒղեղի հաղթանակին, հավատում եմ մաքուր արյան տեսությանը և կաղնին ուտող, բայց կաղնու ծառի արմատը փորող խոզերի մորթվելուն։ Հավատում եմ Արդարությանը։ Ես կպատժեմ բոլոր հանցավորնե րին։ Առանց Արդարության և Բարոյականության ապրող ցեղերը փշրվող գիպսե արձաններ են։
103
ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին
ՀՀ
«
ԱՆ
» «
Աբովյան
»
ՔԿՀ
Կալանավոր
Ֆելմիրա
Դավթյանից
(
Ֆեմիդա
)
Դիմում
ՀՀ-ն, որ փայլուն գիտի և' բազիսը և' վերնաշենքը, մաքուր, իրավական պետություն է, որի տրամաբանական սիլոգիզմնե-րը իմ փոքրիկ ուղեղիկին հասանելի չեն։ Արժանի չեմ …գլոբալ ունեցող հայի կոչման։
Հրաժարվում եմ այն պետության քաղաքացիությունից, որ կաշառակերը ես եմ և Ալիևը, որտեղ ինձ ձրի դեկանի պաշտոն են տվել, չեն պատվիրել գումար վերցնել, իսկ «թուրքս», անամոթաբար 300$ կաշառք եմ վերցրել և ոչ թե գլխիս սարքելը են, այլ «մաքուրները» բռնեցին։
Հրաժարվում եմ այն պետության քաղաքացիությունից, որտեղ միայն իմ 11 ամյա որդին է զրկված մորից, դպրոցից, հացից, որովհետև իմ որդին է։
Հրաժարվում եմ քաղաքացիությունից այն պետության, որի պատմաբանի միակ գյուտը հայագետին թուրք ներկայացնելն է, ոչ ցեղասպանության խնդիրներով զբաղվելը։
Հրաժարվում եմ պատիժս կրել մի երկրում, որի ազգային որակը կտուժի իմ բանտային ազդեցությունից։ Փրկում եմ հայ էթնոսը թուրքիցս, քանի որ հայ ազգն է համաշխարհային քաղաքակրթության կրողը։
Թուրքական շուկան մատակարարող կավատ հայուհիներին էլ չեմ նայում, որ չթուրքանան։
9 ամիս դրսի լույս չեմ տեսել։
Հրաժարվում եմ այն բարոյական պետությունից, որի դավաճանը 30 տարի սերունդ կրթողս եմ, կաշառակերս'
104
երեխայի հետ դիվանին քնողս` մահճակալ չունենալու պատճառով։
Հրաժարվում եմ այս պետության քաղաքացիությունից, որպեսզի, ինչպես ՀՀ մաքրության երաշխավոր դատախազը Տավուշում հայտարարեց, ցեխ չշպրտվի պետության վրա։
Հրաժարվում եմ ազգությունից, քանի որ այս պետության մեջ ինձ թուրք են հռչակել։ Ո'չ։ Միայն թուրքի մի իմաստությամբ առաջնորդվել եմ « Հայի ետին խելքը…» Այս կոռուպցիայի դեմ միակ պայքարողն եմ եղել, ամեն ինչ եմ տեսագրել ու փաստագրել և պահել դրսում։ Այո'։ Չէ՞ որ գլուխս ուտելը հեշտ է, փաստերը կխոսեն իմ փոխարեն։
Հրաժարվում եմ։ Ես` պատմաբանս, լեզվաբանս քաղա-քագետս, մինչև այս պահը` հայս, հրաժարվում եմ այս պետության քաղաքացիությունից, որտեղ ինձ վիրավորել և ներողություն չեն խնդրել։ Եթե իմ տեսած «աթոռները' հայակիրներ են, ապա ես հայ չեմ։ Թուրք էլ չեմ։ Ինքս կորոշեմ «Գենետիկա և մազոխիզմ» ուսումնասիրու-թյունս ավարտելուց հետո։
Հրաժարվում եմ այն պետության քաղաքացիությունից, որը վրեժ է լուծում 10 տ. Երեխայից։ Երկրից դուրս գալ չի թողնում, փողոցում սոված ապրելուն դեմ չէ։
Պատրաստ եմ պատիժս կրել աշխարհի ցանկացած երկրում միայն այն մեղքիս համար, որ հայ եմ ծնվել, միայն ոչ ՀՀ-ում, ուր հայից էլ եմ վախենում, ճշմարտությունից էլ։ Այո', կյանքիս համար եմ վախենում։ Ես պատժվում են «0»– իմ «0» ասելու համար։
Հրաժարվում եմ այն պետությունից, որտեղ իմ որդու համար դպրոց չկա, ռեկտոր պարոնների, նաև մյուսների որդիների համար զինվորական ծառայություն։
Հրաժարվում եմ։
Ֆեմիդա Շղթայված
105
ԱԱԾ պետ Պրն. Գ. Հակոբյանին
Հայիզմի Շղթայված հանցագործ
Կալանավոր, Մազոխիզմի վաղվա
դատավոր
Ֆելմիրա Դավթյան (Ֆեմիդա հայաթուրք)
Դիմում
Հզոր է հայոց արիական ոգին, միավորվում է և կարողանում կին շղթայել։
Կեցցե՜ նրանք, ովքեր դեմ էին իմ ՀՀ-ում ապրել, աշխատելուն, ցանկացան դատվեմ, որ ոչ թե Եվրոպայում համալսարան բացեմ, այլ Թուրքիայում` Մազոխիզմի քննության ինստիտուտ։
Կեցցե՜ ՀՀ ԱԱԾ-ն, Մեծն արքան, Վճռաբեկը։ Նրա 5 որոշումները ամբողջ աշխարհում «նավարկում» են։
Դիմելու եմ Ալիևին, որ որդուս տեղափոխի և ուսման խնդիր լուծի։ Հայերը զրկել են դպրոցից, այրել գրքերը, վրաերթ մահափորձ արել։
Պատերազմը մաքրի ՀՀ-ն կաշառակերներից, զրպարտիչ բոզաորձ հայիկներից։ Դուք եք ասել թուրք են, հայ հզոր կառույցի հանճարներ, կաշառակեր եմ։ Դուք եք տեսնելու համակարգի դիմանկարը։ Այն արդեն իր տեղում է։ Ոչինչ չեն փոխի այլևս։
Հայ որձ-տղամարդ-ասպետները արյունս են խմել, սովամահ արել։ Ես հայի պես (ինչպես Տավուշ ԱԱԾ) թիկունքից չեմ գործում, չեմ հարվածում, այլ հենց սրտից։ Հայաորձ չեմ, վանդակի առյուծ։ Շակալները թուրք ասպետներից հաց են ուզելու, մինչև մազոխիզմը «Որոշում» տա և ուշ լինի ոչ թե ինձ, այլ հենց իրենց բութ ուղեղի համար։
Ասեմ, որ աշխարհի բոլոր երկրները պիտի իմանան հայ որձի կին ու երեխա սովամահ անելու, Մազոխիզմի բզկտելու մասին։ Առա՜ջ ՀՀ-ից։ Գնդակահարեք, եթե ուզում եք։ Աշխարհն ինձ
106
հետ է, Դուք 0 դատողություն։ Մահս Ձեզ կտա մի քանի շաբաթվա կյանք։ Իսկ ես կյանք էի։
Ատում եմ հայիզմը։ Ես հայ չեմ։
Եվրոխորհրդին, ԱՄՆ-ում բոլորը գիտեն։ Առա՜ջ հայոց ուղեղ։ Թրքուհիս սոված եմ։ Ներեցեք, բայց հաց և ազատություն եմ
ուզել աշխարհից…
Ֆեմիդա.
ՀՀ ԱԱԾ պետ պարոն Գ. Հակոբյանին
Ամենայն հայոց հանցագործն եմ` Ֆեմիդան, հայոց կանանց նարկոպոռնոգժաբանտի։ Չկարծեք թե ծաղրում են հայուհիներին։ Ո'չ։ Խղճում եմ։ Անտղամարդ երկրի կանայք են. Ընդամենը զզվում եմ։ Իհարկե չեմ ատում ինչպես որձէգերին և բութորձերին։ Բոլոր Աթոռատերերն ինձ ատում են, երևի Դուք ամենաշատը։ Իրականում ոչ մեկս մեղավոր չենք։ Դուք (նկատի ունեմ կառույցը) դատապարտված եք թաղելու արդարությունը, ես` գերեզմանից հանելու և վերակենդանացման ջանքերի։ Լույսի ու խավարի, չարի ու բարու, դրախտի և դժոխքի հակասության օրենքն է։ Ես նկարն եմ, նեգատիվը ես չեմ։
Հարց- ԱԱԾ-ի հզոր ասպետներ, ի՞նչ որակի հաճույք է 10 տարեկան, 8 գրքի հեղինակ տաղանդավոր երեխային 2 ուս. Տարի դպրոցից զրկելը, փողոցում սոված, անմայր թողելը,։
Երեկոյան, երբ նստում եք սեղանի շուրջ ու նայում Ձեր որդիներին, հիշում Ձեր «ազգանպաստ» գործը, արյան խլրտո՞ց եք զգում, խինդ է առնում Ձեր սրտերը։
Հարց- Հայերին «թուրք» դարձնելով, լուծու՞մ եք հայոց հարցը թե՞ հաղթում եք թուրքերին։ Հային մուտացիայի ենթարկելը Ձեզ ավելի գործունյա, ուժե՞ղ է դարձնում։ Ի՞նչ համի զգացողություն
107
եք ունենում, երբ զրպարտիչ, ստոր խաղը ավարտվում է մայր շղթայելով, որդուն` այգու նստարանին քնացնելով` խակ ազոխի թե՞ արյան։
Հարց- Սխալի համար զղջալը, սխալի կեսից ետ դառնալը, սովորաբար Ձեզ համար չէ։ Սեփական մոլուցքների, բարեկեցության համար, երբ կատարում եք պատվիրատուի պատվերը, Ձեզ իրականում ունեցած Ձեր հասակից ավելի բարձրահասակ եք պատկերացնում և թիկնե՞ղ։
Հարց- Բացառում եմ, որ պարբերաբար Աստծուն հիշելիս լինեք։ Կարծում եմ միայն նեղ պահերին։ Սա գենետիկ է և հակառակն անհնար է։ Այս պարագայում Աստծուն մոտենում են 4200 հոգեկան հիվանդություն ունեցողները, խախտված գենետիկ կշեռքի հավասարությունը պահպանելու գալակտի-կական ազդեցությամբ։ 50 % անհավատ-մազոխիստալի սեռ, 50%-խելագար։ Մտածե՞լ եք երբևէ, որ տիեզերական contius-ը կարող է մոլեգին հաճույքին մոլեգին վախճան տալ։
Նորին պայծառափայլություն մարզպետ Ա. Ղուլարյան. Ֆեմիդա Շղթայվածն եմ։ Հայ այրերի հզոր մտքի գիտական
նվաճման արդյունքը։ Քիչ տղամարդկություն չէ, միավորվել և կին ձերբակալել։ Ձեր և պատմաբան Սամվելի միտքը կփրկի աշխարհը։ Հզոր եք, հզոր, եզակի։ Մարմնով ու բնավորությամբ թեթև չէի, ոչ մի չինովնիկի էգուհու նման չէի, խորթ թվացի։ Չէ։ Միակ թագուհին էի և' Տավուշի և' ՀՀ-ի և' Կովկասի։ Թագավոր չկար, ամեն ինչ այդտեղից սկսվեց։ Դաստիարակվում են բանտում։ Նարկոտիկ, Դուբայ, Թուրքիա, տղամարդ գեյ, այս ամենի մասին արդեն գիտեմ։ Այ չգիտեմ, թե ՀՀ նախագահի համաներումը ինչու Տավուշ չհասավ։ Բութ էլ եմ չէ՞։
900 $ կաշառք վերցնողներն էլ ազատվեցին, իմը` 300 էր, հետն էլ սարքովի, դրա համար չտարածվեց իմ վրա։ ՈՒժեղ եք ,ուժեղ։
Սենյակս ներքին կարգով վաճառեցին, փաստաբանի ամիսը 1500$ ծառայության համար։ Իմ տվածը քիչ էր, Ձեզ համար աշխատեց։ ՈՒզում էիք տանիք չլինի 11 տարեկան երեխայի գլխին։ ՈՒրախացեք։ Չունի։ ՈՒզում էիք չաշխատեմ, շուտ
108
ասեիք, չէի ուշաթափվում։ Ազգովի էլ խնդրեն հայ չեմ կրթի։ Վերջ։ Հայի դավաճանը աշխարհում չկա։ Ինձ դավաճանել են։ Երջանիկ եղեք, Սամոյի հետ քեֆ արեք։ Կին եք ուղարկում գերեզման, որբ եք տվել փողոցին։ Լավ տղա եք։
4000$ միայն տաքսուն է տվել որդիս, որ գա պատի տակ լացի, իսկ երեսս տեսնելը կրկնակին է նստել։ Հացի փող էլ չունենք։ Հրճվեք։ Կշտացեք։
Տղամարդկային Ձեր վեհ միության շնորհիվ Տավուշի կին կալանավոր ես եմ և Տոսիկ անունով մեկը։ Շնորհակալ եմ։ Նույն հարթության վրա ինձ ոչ արաբը կդներ, ոչ թուրքը ոչ պարսիկը։ Ոչ ոք աշխարհում։
Եղբայրս և դասընկերդ անկողնում աչքը ճամփին մնաց, տոմսս կորավ։ Շնորհակալ եմ տղամարդ, մարզպետ, հայ մարդ։
Կգա ժամանակ և իրական դավաճանները ցույց կտան իրենց դեմքերը։
Ամեն ինչի համար շնորհակալ եմ ։
Ասելիքս Ձեզ հետևյալն է։
Որդիս չպետք է մնա ՀՀ-ում։ Նրա կյանքը վտանգի տակ է։ Դպրոցից չի գնում, տուն այլևս չունի, քանի որ այս ամենին Ձեր շնորհիվ ենք հասել, ուստի ՀՀ 10 օրենքը հարգեք և երեխայիս ՀՀ-ից տեղափոխեք ցանկացած երկրի մանկատուն։ Ես դաստիարակվելուց հետո կգամ կհասնեմ նրան։
Քույրս ի վիճակի չէ նրան վերահսկելու։ Հայկական ստախոսությամբ չեմ տառապում, հավատացեք, նա սահմանն անցնելու ելք է փնտրում։ Ականապատ տարածքում որդիս…
Ես չեմ ասում, թե մի բռնացեք օրենքի ու փաստաբանի վրա, այլ միայն որդուս հեռացրեք ՀՀ-ից։ Կմնամ որքան սրտերդ ուզի, կգրեմ գրքերի և Ձեր գործերի մասին, շա~տ հետաքրքիր։ Դուք Էռնեստի և Ֆեմիդայի որդուն եք թողել փողոցում։ PP1-ի հեղինակի եղբորը։ Դուք այս երկրի փրկիչին եք խաչել։ Հիշեք և կհամոզվեք։ Առողջ եղեք, Ձեր խորամիտ տիկնանց պետք եք։
Շղթայված Ֆեմիդա Թագուհի
109
Դիմում եմ քաղաքակիրթ երկրների նախագահներին, գործիչներին, կուսակցություններին և մարդկությանը.
Հայաստան կոչվող պետության միակ քաղաքական ձերբակալվածն եմ, քրեականների հետ հայ կանանց նարկո-պոռնո-գժաբանտում։ Փրկեք, չեմ դիմանում։ Հայոց բանտում իրականացվող թրաֆիկինգին չեմ ենթարկվում։ Արգելավոտի (զապրետկա) փորել, բեռնատար բարձել, 50 կգ (մեշոկ) պարկ շալակել, Թագուհի Չիլինգարյանի նման բանտում հղիանալ, Մարինե Ասլանյանի նման բանտի ռեժիմի պետ Օքսեն Առաքելյանի սեփական խոզերին տարիներով պահել չեմ Կարող։ Փոխարենը 17 ամիս է այս պետության բանտի ճաշ չեմ կերել, որ խոզերը կուշտ լինեն։ Ազգային թրաֆիքինգի չենթարկվելու պատճառով ինձ արգելված է ամեն օր 5 րոպե զանգել 83-ամյա անկողնային հիվանդ մորս և 11 տարեկան որդուս։
Որդուս դեմ ավտովթար-մահափորձ էին կազմակերպել և ապրում եմ վախի մթնոլորտում։ Վախենում եմ Մազոխիզմից, մազոխիստ ներից։ Դիմել եմ բանտի պետին, որ թույլ տա ոչ թե կերակրել, այլ կրթել բանտի ղեկավարների խոզերին։ Խոզի միս կերած չկամ, զզվում եմ, բայց կքաղաքակրթեմ նրանց։ Խոզն ազգություն չունի։ Պարտավորվել եմ այնպես կրթել, որ ի տարբերություն 17 ամիս պատառաքաղ- դանակ չտեսած կալանավորին, խոզերն օգտվեն այդ առարկաներից։ Միայն թե թույլ տան զանգել կիսամեռ մորս (9 տարի անկողնում գամված) և որդուս։
Պայքարում եմ կյանքիս համար։ Չեմ ուզում ոչ լուսամուտից ցած ընկնել, ոչ էլ էլեկտրականության զոհ դառնալ։ Նման դեպքում համոզված եղեք, որ դա ՀՀ ԱԱԾ-ի (КГБ) և ռեժիմի պետի գործն է, նարկոման և մարդակեր կանանց միջոցով։
Ավարտում եմ Մազոխիզմի քննություն- վերլուծության 3- րդ հատորը և կարևորում եմ հետագա գործունեությունս։ Այն պայմանավորում եմ տիեզերքով։ Ինքնասպանության մասին մտածել անգամ չեմ կարող։ Այլ հարց է, որ իմ փոխարեն ոչ ոք չէր դիմանա` կամ ինքնասպան կլիներ կամ կխելագարվեր։
110
Առայժմ միայն խելագարների և խելագարվող ների եմ տեսնում։ Ձախողվեց ծրագրերի արդյունքում ուղեղի մորմոք ունեցողների։
Քաղաքակիրթ աշխարհի, աշխարհի ղեկավար այրեր, Ձեզ ևս չի հաջողվում հասկանալ հայիզմը և փրկել ինձ։
Օգնեք…Էքստրադիցիա եմ պահանջում։ Միասնական որոշում եմ խնդրում։ Տեղափոխեք ինձ աշխարհի ցանկացած բանտ և ցմահ պահեք այնտեղ։ Աշխարհում միակ ունեցածս մեղքն այն է, որ հայ եմ ծնվել։ Ներեք և օգնեք։ Փրկեք։ Կիսամեռ մորս ձայնը, 11 տարեկան որդուս ձայնը լսել եմ ուզում։
Ֆեմիդա Դավթյան.
***
Քույրիկ…
Ես դարձա եղբորս մահվան պատճառ…
Կյանքս…Սիրելիս…Մինուճար…
Նա փախավ հայիզմից…Հիասթափված թքեց, վերցրեց ընտանիքն ու հեռացավ… Երբ հայը սպանեց հորս, նա եկավ, մի քանի անքուն գիշերներ անցկացրեց ու արագ հեռացավ։ Քաղաք դուրս չեկավ, հայ տեսնել չէր ուզում։
Եղբայրս.Քույրիկ, դու չասացիր ինձ, վախեցար որ չեմ դիմանա։
Քույրիկ~ս, հրեշտակս, ինչպե՞ս ես դիմանում.
Ինչպե՞ս կարողացար ցույց չտալ, ինչպե՞ս։ Մի՞թե դերասան հայից սովորել ես։ Այո, խաղացիր։ Տեր աստված, խաղում էիր ։
Դու ասեիր, քույրիկ, դու ասեիր…
Կգրկեի քեզ ու կուշտ կլացեի։ Դու այդքան փխրուն իմ քույրիկ, ո՞նց ես դիմացել…
Եղբայրս…
Երևի միայն ձերբակալվելս է իմացել, իբր կաշառք վերցնելու համար։
111
Ախ՜… Եթե իմանար Ալիև ու թուրք են ասում ու տանջում…
Եթե իմանար, որ ձեռքերս կերել են, չեն աշխատում…
Եթե իմանար, որ ընդամենը ճշմարտությունն ասելու և
անբարոյականությունը քննադատելու համար եմ շղթայվել. Ախ~, եղբայրս. Ես տոմս էի վերցրել, որ գնամ նրա մոտ, լինեմ
ատամի վիրահատությանը.Վախենում էի ծնոտի հետ կապված բարդությունից, թեև բժիշկն ասել էր, որ բարդ է, բայց վտանգավոր չէ, միևնույն է, ես վախենում էի։ Ներքին վախ կար իմ մեջ, բայց չէի կարող մտածել, որ ես, ես կլինեմ նրա վշտի, ինֆարկտի, մահվան պատճառը։ Եղբայրս…իմաստուն իմ եղբոր նման անբարոյականության դեմ աչք չեմ փակել։
Ինձ տանջում են իրենց չունեցած բարոյականության, չունեցած հավատի, չունեցած արժեքների պատճառով։ Չգիտեմ, Քրիստոսն այդքան չարչավե՞լ է մինչև խաչվելը, բայց այս խաչապաշտները ինձ ամեն օր ու ժամ են խաչել…Ամիսներ շարունակ…
Հիշում եմ, ես պաշտպանում էի հային, համոզում էի նրան, որ լավ կյանք չի ունեցել, դրա համար է չարը շատ, կփոխվի…
Նա վաղուց էր հասկացել, որ հայը մազոխիստ է, որ հայի 2 տեսակ կա, որ…
Ախ~, չէր ուզում գործ ունենալ հայի հետ, երևի հենց այդ տեսակը որոշելն էր դժվար։ Ասում էր, խոսքը լավի և վատի մասին չէ, դա ամենուր կա, այլ որակական տեսակի։
Նա հասկացել էր մազոխիզմը, գիտեր, որ հայ ուղեղում նստած է տանջելու և տանջանք «վայելելուց» հաճույք ստանալու հիվանդությունը։
Զգում էր, զգում էր, որ նման չենք այս ազգին… Նոր եմ հասկանում։ Մաշկս մարմնիս մոտ էր, նրա տված դասն ավելի հզոր էր։
112
ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին Պետության մակարդակի դավաճանություն չհանդուրժող
ՀՀ
կալանավոր
Ֆեմիդա
անդավաճան
անձը
իր
արժանապատվությունը
զրպարտիչ
բութ
որձապետությունից
բարձր
դասելու
և
ներել
չկարողանալու
համար
առաջարկում
է
.
Առաջարկություն
Մեծն հայոց հումանիստ, բարեփոխման հանճարեղ տիտան նախագահ։
Ամենայն հայոց հանցագործս կարծում եմ ՀՀ Քր. Օրենսգրքում անհրաժեշտ է ավելացնել հետևյալ հոդվածները.
Յուրաքանչյուր գենետիկ հայ հայրենասերի մեջ դավաճան, սիոնիստ-պանթուրքիստ որոնող իշխանության հոգեկան հիվանդության մասին բարձրաձայնող անձը դատապարտ-վում է ՀՀ Քր. Օր.-ի «Մեր թշնամին մերոնք են» հոդվածի «Դե հինչ գիդամ» մասով։
Չտեսնել, չհասկանալ, չխոսել չկարողանալու, ինչպես նաև սուտ խոսել, հիմար ձևանալ չկարողանալու համար ՀՀ ՔՐ. Օրենս.-ի «Լոխ լավ ա» հոդվածի «Տի ա պետք» մասով ենթակա է դատապարտման ըստ Շահի ցանկության «Տի չեր պետք» հոդվածի։
Պետության դերակատարների բութիզմը, դավաճանու-թյունը, անգրագիտությունը, դատապարտելու, պետության մաֆիայի դավադրության զրպարտության, հավկուրության մեջ մեղադրող անձը դատապարտվում է «Մեզանա դժվար ինի» հոդվածի «Լոխ կլուխա» մասով, ձայնի առգրավման «Սյասին քյասը վիգոդնի ա» մասով։
Ճշմարտության, բարոյականության, արժանապատվու-թյան համար սադիզմ-մազոխիզմի դեմ թղթե նիզակներով և խոսքի կարկուտով պայքարելու համար դատապարտվում են ՀՀ Քր. Օր.-ի «Դուզն օգուտ չի» հոդվածի «Իլաջ յոխտուր մասով, ունեցվածքի ինքնակամ արդարադատությանը
113
նվիրելու, կամ նաև «Ալիև և Ֆեմիդա» ակցիայի իրականացմամբ։
30 տարի սերունդ կրթողիս 10 ամյա հրաշամանուկ որդուն
3 ուսումնական տարի կրթություն ստանալու իրավունքից զրկելու անտանիք փողոց նետելու, հակասեմիտիզմի թիրախ դարձնելու պետական մենաշնորհի դեմ բողոքելու համար անձը դատապարտվում է ՀՀ Քր. Օր. «Հաքիս ցիցա» հոդվածի «Քյալլեն խարաբ» մասով։
Հակասեմիտիզմ իրականացման նպատակով 11 ամյա երեխայի դեմ մահափորձ ձեռնարկած հումանիստ պետության դեմ բողոքելու համար դատապարտվում է ՀՀ Քր. Օր.-ի «Դուզլիգ խաստալաներ» հոդվածի «Բալքի Օլմիոր» մասով.
Գենետիկ հայի հայրենասերի մեջ դավաճան, սիոնիստ, պանթուրքիստ որոնող իշխանության հոգեկան հիվանդու-թյունը բարձրաձայնող անձը դատապարտվում է ՀՀ Քր. Օր.-ի «Մերոնք են մեր թշնամին» հոդվածի «Դե հինչ գիդամ» մասով:
Կոռուպցիայի համակարգային բուրգի մասին խոսելու, կլանի օղակ մարզային մաֆիայի դեմ ոտնձգություն կատարելու դեմ բողոքող անհատը ենթակա է կաշառակերի ծուղակում հայտնվելու և դատապարտվելու կաշառքի «Կլխիդ օյին կբերեմ» հոդվածով։ Հասկանում է հայ չի։
«Տավուշ + ԱԱԾ» մաֆիայի դեմ դուրս գալու, մարզպետի հոգում աթոռը կորցնելու կասկած ու ստրես առաջացնող անձը սարքովի կաշառքով հոդվածի դատապարտման, հետագայում պաշտոն չերազելու նպատակով, ՀՀ Քր. Օր.-ի «Ով վտանգ է, թուրք է» հոդվածի «Դավաճան թուրք-ջհուդամասոն» կետով։
50 ամյա 30 տարի հայագիտությանը և կրթությանը նվիրված հայը, բարոյականություն և արժանապատվու-թյուն պահանջելու համար դատապարտվում է կյանքի մնացած հատվածը հայ չլինելու և «Մ. Մաշտոց» շքանշանի փոխարեն արժանանում է «Իլհամ Ալիև» շքանշանի և ակցիայի և երկրից վտարվելու, քանի որ գիտա-
114
մանկավարժի գործունեության արդյունքում չի կարողացել հասնել նրան, որ ՀՀ պետություն ներկայացնողները կարողանային արտասանել 1 բառ` ներողություն։ ՀՀ Բանտ ակադեմիան ավարտած հանցագործը ազգային Ք.Կ.Ծ.Ժ.-ը փայլուն ավարտելուց հետո…
Պատմաբան Ռեկտորին
Քեզ` մնում է մեկ ճանապարհ` վերացնել ինձ, ճի՞շտ է։ Դա վերջին քայլդ է։ Ես այդպես էլ չհասկացա որտեղից էր այդքան ատելությունը. Որքան գիտեմ, զավակներդ ողջ են, ոչ մեկի չեմ վնասել։ Քո արածը միայն կարելի էր անել այդ դեպքում։
Ես կհեռանամ իմ երկրից, ծննդավայրից, հորս գերեզմանից, հայրական օջախից, ոտքը գերեզմանի մորից միայն քո պատճառով, բայց հիշիր իմ բոլոր ասածները պատվի, արժանապատվության և այլնի մասին։ Թո'ղ ծիծաղի նա, ով վերջում է ծիծաղում։ Դու քոնն արել ես։ Հնձում է նա, ով ցանում է։ Տե'ս աստղերն ինչ են ասում։ Քո կործանելը ավարտվեց ։
Այդքանն էիր կարող, արյունդ է, այլ կերպ չէիր կարող։ Ես քեզ ներել չեմ կարող։
Տուն եմ վերադառնում։ Ես Իջևանի միակ բանտի պրոդուկտն էի։ Կալանավորվածը տուն է գալիս, միակ կալանավոր իջևանցի կինը, միակ անգետն ու անգրագետը, որ Լոնդոնում չէ դոկտոր դարձել, միակ անբարոյականը, միակ խարդախը, միակ կաշառակերը, միակը, որի ազգությունը դու ցանկացար փոխվի։
ՀՀ-ում թագավորներ չկան, մի ուրիշ պետության նախընտրած թագավորից կստանայի մի թագավոր որդի, բայց քեզ նման –ը ինձ շաքարախտի հասցրեց։
115
Ես քո պատճառով վաճառելու եմ ամեն ինչ և արագ հեռանալու։ Ես նամուս ունեմ շա՜տ։
Եղբորս մոտ էի գնում։ Ինքնաթիռի տոմսերը չեմ մոռանա։ Գիտեիր, որ հրաժեշտի եմ գնում, ուզեցիր եղբորս մահն էլ խոցի ինձ և չհասնեմ։ Սա լավ կհիշես։ Սա բումերանգ է։ Եղբայր չունես, բայց փառք Աստծո, որդի ունես, որ քույր ունի։ Հիշիր։ Քույրեր էլ ունես, որ եղբայր ունեն։ Հիշիր։ ՈՒզում էիր ազատվե՞լ ինձանից։ Կրակել կտայիր, կմեռնեի, ցավ չէի զգա։ Քանի՞ ցավ տվիր և քանի՞սն ես ստանալու իմ գնալուց հետո։ Չեմ կարող ներել։
Մուսադական համալսարանում միայն ես էի քեզ խանգարում։ Համալսարանի «բթացվող սերունդ» ծրա-գիրդ հրապարակելուց հետո մանկապարտեզ է դառնա-լու, չի լինելու, դու էլ նախկինն ես լինելու։ Խոստանում եմ։ Չեմ ների։
Որդուս մղեցիր դասադուլի, Ծիծեռնակաբերդում քաղաքական ապաստան էր խնդրում։ Ես լացում էի։ Չեմ կարող ներել։
Որդիս 60 օր դասադուլի մեջ էր, զանգելս արգելված էր, (դե քաղաքական էի), գալիս էր բանտի պատի տակ բարձր գոռում մամա~…
Քո Զառան մամա է դառնալու։
Աստված ասելիք կունենա…
հիշու՞մ ես իմ սուրբ, անմեղ…երազանքը։ Քո ժամանակ շահելը, ոմանց հետ կիսվել, խորհրդակցելդ։ Ես արյունդ իմանալով եմ ամբողջը նկարել։ Լուցկին էլ պատահական չէր վառվում։ Փողն էլ պատահական չէի դնում և իջնում։ Կասկածում էի, որ կծախես։
Ալիևի հե՞տ էիր անունս շոշափում։
Տեսնում ես, որ ցանկությունդ Ալիևի սրտով է, Բաքուն միտինգ է անում ի պաշտպանություն «այն բարձրարժեք կնոջ, որը դեմ է ուրիշ պետության նախագահի նկարը սև շրջանակում դնելու անբարո վարքագծին։ Շարունակու-թյունը լա՞վ ես պատկերացնում, ասպե'տ։
«Ալիև և Ֆեմիդա» ակցիադ էլ չեմ մոռանա։
116
82 տարեկան մայրս անկողնում` աչքը ճանապարհիս ես թողել։ Գիշերը քնի մեջ գոռացել է.
–Վա~յ, իմ աղջիկը բանտու՞մ, վայ…
Չեմ մոռանալու։ Դու գիտեիր նրա վախի մասին։
Երբ ձեռքերիս շղթաներ գցած դուրս բերին ,պատի տակ, Դևիդս կուչ եկած լացում էր, մա-մա~։Չթողեցին մոտենա։ Մեքենայի մոտ հոմանուհին ծիծաղելով մեկի ասաց մեռնեմ Աստծուն, սիրտս յուղեց, Լիլո ջան։
Չեմ մոռանա։ Չեմ ների։
Ճանապարհին ԱԱԾ տղաներից մեկը (երևի սեռափոխված չէր) ասաց, ոտքս կոտրեր, ես չգայի, կանանց միամսյակ էր, եկա վարդ բռնեմ, փուշը սիրտս ծակեց։ Քեզ էլ մի քանի լավ բաներ ասաց, ինչ որ Լևոնի հետ կապված ես ասել և այլն։
Չեմ մոռանա։ Չեմ ների։
8 օր հացադուլի մեջ եմ եղել, միայն ջուր եմ խմել, արցունք
թափել, Դևիդ եմ ասել ու շուրթերս կպել են իրար։
Ներել չեմ կարող։
ԱԱԾ մուսադին ծառայողներդ ձեր վերևով եք պատժելու, ՀՀ-ում եք պատժվելու։
Քո հարստանալն եմ հիշել, իմ յոլա գնալը, մորս դեղը, եղբորս վիճակը, որդուս որբանալը, քրոջս մենակ
տառապելը, կորցրածս պատիվը, իջևանյան խայտա-ռակությունը և ուշագնաց եղել։
Աչքերս բացել եմ մեկի գրկում` թաց, ջրի մեջ կորած։
Չեմ ների։ Ամեն պատվիրած երգ պետք չէր նվագել։ Երգ կա «Վերք Հայաստանի է»։
Ես քեզ վատ բան չեմ ասում, բայց այս ցավերիս, հատկապես շաքարախտիս, եղբորս չհասնելու, պատիվս
սևացնելու պատասխանը տալու է տիեզերքը…
Դու իմ 11 ամյա որդու ծննդին մայրիկին կալանավորի «կոչում» տվեցիր, ես քոնին` ադամանդի մատանի։ Հատուցումը կլինի
Ես չեմ կարող ներել։
117
Դու ինձ կհասկանաս միայն այն ժամանակ, երբ կալանքդ գրավով չփոխարինեն, երբ հայրենիքի դավաճան համարեն, ինձ նման չէ, իրական, երբ տնային գիրքդ ու դագաղի փողը տանեն ու հույսի բոլոր գույները մեռնեն, երբ իմանաս, որ դա արել է նա, ում համար «ամենալավն» ես ուզել, ով փայփայել է քեզ, ով մտածել է քո մասին, ում կործանել ես երազել։ Միայն դու չես կործանվելու։
Մի խոսքով։ Ես քեզ ներել չեմ կարող։ Վերջին ճանապարհդ ինձ սպանելն է, բայց մի X մնաց անլուծելի։ Ինչու՞ միակ մատաղացու կինը ես եղա։ Չգիտեմ և երևի չիմանամ, որովհետև ես հաշված օրեր ամոթով կմնամ Իջևանում ,գործերս կավարտվեն և քեզ լինի Իջևանը, այն նեղ էր երկուսիս համար։
Հիշիր ՀՀ-ը իմն է:Կյանքիս վերջակե՞տ, իսկ քո ընտանիքի՞ն… Ինչի՞ ես արժանի։ Մտածիր։
118
ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին
Մեծն հայոց նախագահ, հայոց հանցագործս, 666 օր հետո բանտից դուրս եկա։ Տավուշի մաֆիան հենց առաջին օրը ջարդեց ավտոտնակի դուռը։ Վախի մթնոլորտ էին ուզում ստեղծել։ Չեն հասկացել, որ բարոյականության մահապարտն եմ։ ԱԱԾ-ն կես միլիոն գործիք ունի (հայ որձի գենետիկ մասնագիտությունից), բութիզմը` գույն։ Դժոխքի ծնունդ, ժանտախտի փշեր, հայ բթաորձեր… Բարեկամներս գիշերով և գաղտնի են գալիս տեսության։ Տավուշի մաֆիան` եռյակ միությունը սպառնում է մարդկանց։ Թուրք եմ, ջհուդ, թշնամի
և
էլի
ինչ
իմանամ։
Հայիզմն
է
,
ո՞վ
կհասկանա։
Թող
իրենց
ուզածով
լինի
,
հայ
բարեկամն
էլ
ինձ
պետք
չէ
`
վախկոտ
,
մորթապաշտ։
Հայ
արդարադատ
պետության
բթաորձ
ոհմակը
անարդարության
,
կաշառակերության
դեմ
պայքարելու
համար
ինձ
դարձրեց
կաշառակեր
,
որ
«
ուղղի
»
։
Թալանեցին
,
զրկեցին
հացից։
Աշխարհը
գիտի
,
որ
հայ
պետության
հացը
666
օր
բանտում
չեմ
կերել։
Սա
այն
թուքն
է
,
որ
անձրև
չէ։
Հաց
ուրիշ
երկրները
կհասցնեն
,
բայց
ջուր
ումի՞ց
ուզել։
Իջևանում
հորս
հիշատակ
մեկ
սենյականոց
բնաչափ
բնակարանիս
լույսը
խլելու
համար
մարզպետ
Ղուլարյան
Արմենի
հորաքրոջ
տղայի
մտերմուհու
համար
ապօրինի
առանձնատուն
են
կառուցել
,
երբ
շենքում
միայն
ինձ
թույլ
չեն
տվել
1,5
մետր
առաջ
գնալ
,
որ
երեխան
քնելու
մահճակալի
տեղ
ունենա։
Նույնիսկ
լվացքի
պարանի
տեղ
չեն
թողել։
Պարան
եմ
խփել
մարզպետարանի
շենքից։
Կառավարական
այցերի
ժամանակ
տղամարդու
շալվարներ
կփռեմ
,
կանանց
տոնին
`
վարդերով
շալվարներ
որձէգերին։
Մնում
է
ջրի
հարցը
։
Մարզպետարանից
նոր
ջրագծեր
են
տրվել
շենքի
բնակիչներին։
Շենքում
միայն
ես
ջուր
չունեմ։
Ջրային
շրջափակում։
Մարզպետի
ջուրը
ինձ
համար
չէ
,
մարզպետական
ձեռնաշղթաներին
էլ
լվացք
չի
փռվի։
Ճիշտ
է
,
հայերը
սիրում
են
դատարկ
դագաղ
թաղել
« Правда»
թերթով
,
պայմանագրերով
,
բայց
ես
հայի
պես
չեմ
կարող
թաղում
շոու
անել
`
չեղած
բաները
չեմ
թաղում։
Հայը
հայ
է
,
հայիզմի
խմորը
119
նույնն է, բաղադրությունը նույնպես։ 30 տարի ապրել եմ Երևան քաղաքի Մյասնիկյան 18 տանը։ Հայ ուղեղը սեփականաշնորհման ծրագիր է իրականացրել։ Միլիոն ծախսողները սեփականաշնորհել են, մյուսները մնացել։ Այս անկաշառ պետության արդարադատությունը ինձ այնպես է թալանել, որ սեփականաշնորհման թալանի համար էլ ոչինչ չի թողել։ Անհատույց-մանհատույց չկա` կամ տունն է կուլ տալիս հիդրան կամ տան արժեքի գումար։ Հայիզմը ամեն ինչ է խլել. ե՞րբ կխլեն ձեռքերիս-ոտքերիս շղթաները։ Փոխադարձաբար կազատվենք իրարից։ ՀՀ-ն էլ ձեզ, տունս էլ, արևի շողն էլ, լվացքի պարանն էլ, Աստծո տված Մարզպետ-քաղաքապետի խլած ջուր ու ջրմուղն էլ, Տավուշի մաֆիան էլ, պարոն ոչինչն էլ, ԱԱԾ-ի Չոբանյաններն էլ , իսկ հայիզմի ճանաչողությունը` մեզ։ Կարևորը, որ գտա պատասխանը 1915 թ-ի։ Անկրակ ծուխ չի լինում, բայց հայիզմը անծուխ կրակ վառող է։ Ես գիտեմ ինչ է դժոխքը, վամպիրիզմը։ Պարոն նախագահ, որքան են ձգվելու Ձեր օրենսդրական բարեփոխումները, որ «ուղղված» հեռանամ վամպիրիզմից, որ երեխաս չորրորդ ուսումնական տարին ևս չմնա առանց դպրոցի։ Ձեր երկրից և ազգից անմահություն էլ չենք ուզում։ Օգնեք փրկվենք հանճարեղ հայիզմից։
666 օր ինձ բանտում պահելուց, հիմնահատակ սնանկացնելուց հետո, ՀՀ նախագահի 2-րդ համաներումը, ի տարբերություն առաջինի, վերջապես տարածվեց նաև հայի պետության թիվ 1 հանցագործիս 300$ սարքովի կաշառքի վրա։ Իհարկե, Տավուշի դատարանը 2-րդ համաներումը ևս մերժեց, դատախազ կոչեցյալը ինքը դիմեց վերաքննիչ և այլն։ Ինչևէ։ Համաներումը կիրառվեց։ Կանչեցին Այլընտրանքային պատիժների բաժին, ստորագրել տվեցին համաներումը կիրառելու մասին, սակայն չտվեցին ազատականը։ Ասում են` պատիժը դուրս է գալիս, իսկ լրացուցիչ պատիժը (2 տարի պաշտոն զբաղեցնելը) ոչ և ամեն ամիս պիտի գնամ, ստորագրեմ, որ պաշտոն չունեմ։ Համաներումից առաջ էլ էի գնում ստորագրում, չէի կարող երկրից գնալ, հիմա էլ։ Իսկ որտե՞ղ է համաներումը։ Վերջապես հնարավոր չէ հասկանալ, որ ես այլևս Հայաստանում անելիք չունեմ` ոչ պաշտոն եմ