bannerbannerbanner
полная версияՆԱՄԱԿՆԵՐ ԲԱՆՏԻՑ

Ֆեմիդա Դավթյան
ՆԱՄԱԿՆԵՐ ԲԱՆՏԻՑ

Полная версия

Ու՞մ էր պետք նրան դաշտից հեռացնելը։ Ովքե՞ր ումով սահուն իրականացրին նրա սահուն հեռացումը։

14.Հարյուը հազարավոր դոլարների հետևից ՀՀ ԱԱԾ-ից ոչ ոք չեկավ, բայց պատվիրված 100 000 դրամի համար շքախմբով եկան։

«Միակ» «Միասին» հանճարների պատի՞վն էր վիրավոր-ված, իսկ ի՞մը… Ես և Ալի՞ևը։ Իսկ ինչու՞ ոչ Մայրիշխանությանը։

Չէ՞ որ ցամաքել են հայոց այրերը։ Այն, ինչ փնտրում էին, նվիրվելու է նրան, ում իմ ազգանունը տվեցին։ Իմ ազգանունով գրվողին ո՞նց չգնահատեմ։

Տնօրենին, Մարզպետին, ԱԱԾ ոմանց միայն ե՞ս եմ խանգարում։ Ի՞նչ մեխանիզմներ են օգտագործում ինձ վարկաբեկելու։ Ինչու՞։ Հազար անգամ եմ խոստովանել, որ ինձ աթոռ պետք չէ` ոչ տնօրենի, ոչ մարզպետի։ Ասել եմ կույր եմ, հիմար եմ, չեմ հասկանում քաղաքական խաղեր։

Ասել եմ, որ մորս համար եմ մնում ՀՀ-ում, նրան շատ չի մնում ապրելու։ Նրանից հետո կգնամ, թող հանգիստ ապրեն։

74

Ինչու՞այնպես արեցին, որ գրականագետ քույրս 82 տարե-կանին սայլակով հանի ՀՀ-ից և քաղաքական ապաստան խնդրի։ Ինչու՞:

Նախագահի փեսա «Միակ», Իջևանցի օգնական «Միասին», ո՞ր ազգային ուժերի խոսքով Միակիս միացրիք Ալիևին և դարձրիք Միասին։ Գոնե հասկացե՞լ եք Ձեր տղայական ոգևորության հետևանքները։ Իմ որբի հացը թող ձեր լավ պապաներիդ երեխաներն ուտեն, բայց իմ որբը բոլորիդ փրկիչն էր լինելու։

ՀՀ նախագահին գրածս 147 նամակներիցս ոչ մեկի պատասխանը չստացա։ Ինչի՞ վերագրել։ Հարևանի ցանկապատի մասի՞ն էի գրում, որ կարևոր չէր։

Ովքե՞ր են կառավարում այս երկիրը։

Դեկտեմբերի 29-ին «գողեր» մտան իմ տուն։ Չհայտնաբերեցին։ Ես միայն մի տեսահոլովակ եմ պահանջել, ինչու՞ չհայտնաբերվեց։ Գրեցի։ Ո՞վ մտածեց, թե ինչու այս կինը տարած ոսկին չի ուզում, տեսաերիզի համար. մինչև նախագահ դիմում է։ Հայի ետին խելք, որտե՞ղ ես։

«Սիրուն աչքերիս» մասին, որոնց պատվին աթոռ տվեցին և «գլխիս սարքեցին», դրսում ֆիլմաշար են պատրաստում։ Ինչպես են ուտում «սիրուն աչքերը», հետո` աչքերի տիրոջը, վերջում գցում բանտ, գցում տոկոսի տակ։ ՀՀ-ում նկարելու, տեսագրելու իրավունքը միայն ԱԱԾ-ինն է, մյուսներինը`պատիժ է, եթե ուզում ես ապացուցել ։«Սիրուն աչքերիս» համար նոր էին աթոռ տվել։ Տունն ինչ՞ու էին խուզարկում։ Երկու տարբեր ուժեր տարբեր բանե՞ր… Ինչու՞ տարբեր։ Իբր կաշառք կամ թղթե՞ր, իսկ իրականու՞մ…

ԱԱԾ-ն է՞ր, իրո՞ք… Մի քիչ անհավատ եմ դարձել, երևի խելքի պակասից է։ Դե, ՀՀ-ում ով գլուխ ունի, մտածում է որ խելոք է, իսկ դիմացինի ուսերին` փչած օդապարիկ է։ Այ սա, իրոք բիոլոգիական զենք է, ինչպես եզակի ազգասերին եզակի թշնամի ներկայացնելն ու դարձնելը։

75

ԱԱԾ-ի գյուտարարները թող դառնան փրկիչն այս ազգի, ես երևի խանգարողն էի` Միակ։

Տեղական իշխանությունները խնդրեցին լռել, ակցիայի մասին չխոսել, որովհետև ամենավերևի հրամանն է «Միակի» և «Միասին» ի միջոցով։

Վերևինն էլ հասկացա, Միակ Միասին էլ հասկացա, բայց չհասկացա ի՞նչ կապ ունեմ ես `ՀՀ-ում միակս, հարևան Ալիևի հետ միասին։ Դա հայոց իշխանությունների երազա՞նքն է։Ես «Էռնեստ» ռմբակոծիչ էի, որ Ադրբեջանի ուղղությունն էին ցույց տալիս։ Ինչու՞ էին ամեն ինչ անում, որ թքեմ, հեռանամ։

Կա՞ մարզում մի կենդանի, որ չիմանա իմ պատվախնդրու-թյունը։

Դավիթ Բեյի ծոռս եմ – ապազգայի՞նը։ Մյուլլերի, Գազերով-սկու հետևորդն ե՞մ։ Սիրտս, արյունս, հոգիս ազգինս էր մինչև ս/թ մարտի 27-ի ձեռնաշղթաներս։ Ազգիս «ազգայինների» կողմից միակ քաղաքական կին ձերբակալված գաղափարը, 10 ամյա երեխայիս որբացնելը սպանել են իմ մեջ ամեն ինչ։

ՀՀ- ում մարզպետի սիրուհու քրոջն են կառավարական պարգև` ավտոմեքենա նվիրում, ինձ` բանտն է արժանի։

Այլընտրանք չթողեցին։ Ստիպված եմ ընդունել այս հողում թաղվելու միտքը։ Այդ հողի վրայով քայլում են թլպատված հայ «ասպետները» և դա ինձ համար ցավ է, մեծ ցավ։ Այն աշխարհում էլ հանգիստ չեմ լինելու` զգալու եմ քայլող բութ ենիչերների շարժը։

Ազգի քանի՞ տոկոսն է մարդ «բռնող»։

Քանի՞ տոկոսն է «բռնված»։

Քանի՞ տոկոսն է բռնել տվող, «սարքող»։

Քանի՞ տոկոսն է հանցագործ։

Քանի՞ տոկոսն է քրտինքով ընտանիք պահում։

Քանի՞ տոկոսն է վայելում։

Կանանց քանի՞ տոկոսն է վերածվել հայր ծնողի։

Կանանց քանի՞ տոկոսն է պահպանել հայկական բարոյա-կանությունը։

Կանանց քանի՞ տոկոսն է գոհ հայ տղամարդուց։

Կանանց քանի՞ տոկոսն է պարսկական մայր։

76

Քանի՞ տոկոսը որդի վաճառող։

Տղամարդկանց քանի՞ տոկոսն ունի ուղեղ, իսկ կանա՞նց։

ՈՒղեղ ունեցողները թող մտածեն։ Չկարողանալը ամոթ չէ։ Չի՞ ստացվում, չի հաջողվում հայ իշխանական այրերին իրականության մեջ վերահսկել երկիրը, թող մի կողմ քաշվեն։

Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ հայոց փրկությունը Մայրիշխանության մեջ է։ Ես իմ «սխալով» մնացած անսխալականները` իրենց «հավերժական» ճշտով։

Առա~ջ Հայաստանից…

Արդեն միայն հարևաններին չեն թշնամի կոչում, յուրա-քանչյուր արժեքի մեջ են թույն ու թշնամի որոնում։ Առաջ…

Ֆեմիդա Շղթայված

ՀՀ «ԱՆ» «Աբովյան» ՔԿՀ

77

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին «ՀՀ ԱՆ» «Աբովյան» ՔԿՀ կալանավոր Ֆեմիդա Դավթյանից

Դիմում

«Ի. Ալիև և Ֆեմիդա» ակցիայի Ֆեմիդան եմ։

Հեքիաթ չեմ պատմելու։ Դուք էլ գիտեք, որ քաղաքական ձերբակալված եմ, ես էլ։ Դավաճանների և հայրենասերների տեղերը շատ շուտ փոխվելու են, բայց այդ հայրենասիրությունը այլևս օգուտ չի բերելու։ Իմ ձերբակալության նախադեպ եք համարում Դոլգովայի ընդդեմ Ռուսաստանի, Գազերովսկի ընդդեմ Լեհաստանի, Մյուլլեր ընդդեմ Ֆրանսիայի գործերը։ Նրանց պարագայում կալանքը գրավով փոխարինվել է,իմ պարագայում` ո'չ։ Երկար է շարունակվելու քաղաքական հալածանքը քրեականիս անվան տակ թե ոչ, այլևս էական չէ։

Ամեն ինչ արվում է, որ երկար մնամ կալանված։ Դուք կարող եք որբացնել 10 տարեկան երեխայիս, բանտարկել մարմինս, բայց միտքս ու հոգիս ձերբակալել Ձեզ չի հաջողվի։

Մահապատիժ Չեք տալիս, որ տանջանքից շուտ ազատվեմ, երկրից հեռանալու հնարավորություն նույնպես։ ՀՀ-ում թագավոր չգտնելով (նկարիչ-քաղաքագետների մտքի հանճա-րով) հարևան պետության նախագահ Ի. Ալիևի սգո նկարի տակ ազգանունս փակցրին։ Ասելիքս դրսում է և ապահով, իմ փոխարեն փաստերը կխոսեն։

Իմ ինքնասպանության պատճառը ՀՀ նախագահն է, Տավուշի մաֆիան։ Ես համակարգի զոհն եմ։

ՀՀ 

նախագահի

«

Համաներումն

իմ

արյամբ

եմ

ներկելու։

Ես

քաղաքական

ձերբակալված

եմ

,

փաստ

` 11

Մայ

. 2009

թ

.

Երևանի

Կենտրոն

և

Նորք

Մարաշ

համայնքների

դատավոր

Գ

.

Պողոսյանի

որոշումը։

Ինչու՞

եմ

քրեականների

հետ։

ՀՀ-ում քաղաքական ձերբակալված չկա՞, իսկ զո՞հ։ Կտակս բոլոր երկրներին է գրվել։

78

Դագաղիս մեջ ձեռնաշղթաներ, «Ի. Ալիև և Ֆեմիդա» ակցիայի նկարները և 100 000 դրամ «չկերածս» կաշառքը դնել պարտադիր։

Որդուս իրավունք չունեն այս երկրում բռնի պահելու։ Նա ինքը կորոշի որ երկիր գնա, ցանկացած, երկիր, բացի ՀՀ-ից։ ՀՀ ԱԱԾ-ի մուսադականներ, չգտա՞ք Ձեր փնտրածը։ Հանելու եք Ձեր «ազգային» տարազները։ Չէ՞ որ դուք դուք չեք։ Դոլգովա՞ն եմ, Գազերովսկի՞ն, Մյուլլե՞րը։ Ո'չ։ Ֆեմիդան եմ, ճշմարտության համար ինքնասպանության գնացող Ֆեմիդան։ Ես ՀՀ նախագահի և համակարգի զոհն եմ, Տավուշի մաֆիայի զոհը։

Ֆեմիդա Շղթայված «Կարմիր Համաներման ընդդեմ».

79

Հայաստանի Հանրապետության նախագահ

Ս. Սարգսյանին

ՀՀ «ԱՆ» Աբովյան ՔԿՀ

Կալանավոր ՀՀ միակ կաշառակեր, Տավուշի «Ալիև և Ֆեմիդա» Ակցիայի Ֆեմիդա Դավթյան Շղթայված

Դիմում

Նորին մեծություն հայոց նախագահ, ես պետության միակ կաշառակերս` կանանց տոնին հայ որձիկների ձեռքով խաչ-վածս 100 000 դրամ չկերած կաշառքի համար արդեն 66+6+13… օր է կալանքի մեջ եմ։

Շնորհակալություն։ Դա օգնեց, որ փողոցում որբացած 10 ամյա որդիս գրի իր 8-րդ գիրքը` «Հայկական դժոխքի 66+6 օրերը» գիրքը։

։Համաձայն եմ։ Նաև Թալեաթին ու Էնվերն եմ, 1915-ի ցեղասպանությունն էլ եմ ես կազմակերպել։ Ամեն ինչի համաձայն եմ, բայց ներող եղեք, ինչ անեմ, որ հոգեբույժ չեմ։

Հասկանալի է, որ այս բոլոր մեղքերիս համար կալանքս գրավով չէր կարելի փոխարինել։

Ոչինչ, պարապ չմնացի, բանտի 66+6 օրերը նկարեցի և հանեցի դուրս' հետագայում ֆիլմ նկարահանելու համար։ Մարդու իրավունքն ուրիշ բան է, մազոխիզմի պատվերն ուրիշ։

Մարզի բոլոր աջակցողները համոզում են ինձ, որ դա եղել է Ձեր հրամանը, «Միակի», «Միասինի» ցանկությունը: Հայոց այրերը կռիվ ունեն միայն հայուհի կնոջս հետ։ Հայ այրերը ինձ շաքար, ձեռնաշղթա, Ալիև, բանտ, որբ նվիրեցին։ Չեմ զայրանում, որովհետև հայ «որձերին» ես երբեք էլ լուրջ չեմ վերաբերվել։

Պրոֆեսորից պակաս կամ ցածր մարդու հետ չշփվածիս հայ «ասպետները» բերել են ուղղիչ աշխատանքային հիմնարկի մարմնավաճառների, գողերի, մարդասպանների հետ ուղղվե-լու։ Այս ամենը Ձեր բարձր հովանու ներքո։

80

Պարոն նախագահ, հնարավոր չի՞ լինի արդյոք Ձեր բարձր հովանու ներքո մեկ օրով զինված պահակախմբով դուրս գամ բանտից, 10 ամյա որդուս անձնագրի հարցը լուծեմ, դուրս ուղարկեմ ՀՀ-ից։ Մեղք է երեխաս, որբ ու թշվառ Ձեր թիմի շնորհիվ։ Ձեզ որևէ վնաս տվե՞լ է իմ երեխան։ Թույլ տվեք փրկվի, նա երեխա է։ Ի՞նձ եք ուզում ոչնչացնել, ոչնչացրեք։

ՀՀ-ում յուրաքանչյուր աթոռ ունեցող որձի կնոջ պայուսա-կում 100 000 դրամանոց օծանելիք կգտնվի, բայց սարքովի 100 000-ի համար որդուս որբացած, ինձ շաքարի հասցրիք։ Գիտեմ, այդ արժանավոր կանանց ունեցածը գլուխ չէ, իսկ իմ պատժվելու պատճառը գլուխն է և արհամարանքը։

Թույլ տվեք, որդուս հեռացնել ՀՀ-ից։ Ես փոքր որդուս ուզում էի հայի հոգով մեծացնել, բայց երևի տիեզերքն էր դեմ, ուրեմն թող որ նա էլ գնա։ Ես հզորների մայր եմ։ Ինձ հասկանալու համար պետք է կամ իսկական թագավոր լինել, կամ թագավոր որդիներ ունենալ ։ Տավուշի մարզպետ Արմենը, ռեկտորը իզուր էին վախենում, ես աչք չունեի իրենց աթոռին, ինձ հերիք է տեսնել իմ տղաներին Աշխարհի ղեկին, իսկ ՀՀ-ում չեմ դասախոսի, բայց այլ երկրում ինձ համար կբացեն համալսարան, ուր և' հ. Լեզու, և' հ. պատմություն, և' քաղաքա-գիտություն կդասավանդեմ։ Ձեր հողի վրայով չեմ քայլի։ Թույլ տվեք փոքր որդուս հանել երկրից, իսկ երբ կյանքս խնայեք 100 000 դրամի տեղ շատ երկրների թագավորներ կհատուցեն ՀՀ-ին, երբ հեռանամ և խնդրեմ։

Ֆեմիդա.

81

***

ՀՀ 

նախագահի

հեռամտաընկալմանը

,

փեսա

Միակին

,

օգնական

Լևոն

Միասինին

,

որոշակի

կառույցի

Յանուսների

,

ԵՊՀ

Իջևանի

մասնաճյուղի

անօրեն

Սամվելին

և

Տավուշի

Մաֆիայի

կարկառուն

պարագլուխ

մարզպետ

Արմեն

Մարզաքան

դաշինափայի

իշխանության

10

ամյակին

և

«

 

ազգափրկիչ

»

ծրագրերի

իրականացման

թագ

ու

պսակին

պակասում

էր

10

ամյա

երեխա

որբացնելու

ծրագրի

իրականացումը։

Արժանապատվություն ունեցող երեխայի իրավունքները ոտնահարելը հայաստանյան իշխանությունների մենաշնորհն է

և 

տաղանդի

դրսևորման

«

արդյունավետ

»

ճանապարհը։

Եկել

էր

անչափահաս

երեխայի

վրա

քարեր

նետող

իշխանության

ժամանակը։

Չի

ուշանա

և

քարերը

հավաքելու

ժամանակը։

Ծրագիրը փող է, փողը`նպատակ, իրականացնելը` գործըն-թաց։ Կազմակերպեցին «Ի. Ալիև և Ֆեմիդա» ակցիան։

Մի արա այն, ինչ չես ուզում, որ անեն քեզ- հավաստում է ժողովրդական իմաստությունը։

Ակցիայի պատասխանը տվեց որդիս, որը կորցրել էր քունն ու դադարը։ Նա մարզպետարանի պատերին պլակատներ փակցրեց.

«ՀՀ և Տավուշի մարզի իշխանությունները ընդդեմ Ֆեմիդայի»,

«Առա~ջ Հայաստանից, հանուն հայոց բարոյականության զարթոնքի», «Անդեմ զոմբիների գլխավոր որոշումները ան-գլուխ ձիավորների համար» և այլն։

Հրեշտակ մարզպետի աչքի առաջ ես և Ալիևը «կերել» էինք մարզը։ Մաֆիան գերադասեց հանել իրենց բոլորի զույգ աչքերը, միայն թե իմ մեկ աչքն էլ հանվի։

Ընդհատակում բանակցեցին ինձ հետ։ Խոստումներ տվեցին, կանանց միամսյակի շնորհավորանքներ, ծաղիկներ և ձեռնաշղթաներ…

Հասկացա «սեռափոխված» հայի նոր որակը։ Հասկացա, որ թագուհուս կողքին թագավոր տեսնելու տեղական դիֆիցիտն է

82

«խեղճ» իշխանություններին ստիպել դուրս գալ պետության սահմաններից։ Պարզապես կամքս հաշվի չէին առել ։

Հասկացա, որ այս որակի տղամարդկանց կողքին ես ապրել չեմ կարող, նրանց քայլած հողի վրայով քայլելու իրավունք չունեմ։ Այդ որակից, լորտուներից, ճիճուներից սարսռում է մարմինս։

Քաղաքական ձերբակալություն իրականացրին «սարքովի» քրեական հոդվածով։

Ծիծեռնակաբերդում բողոքի ակցիա կազմակերպած, քաղաքական ապաստարան խնդրող որդուս ծննդյան օրը նույնիսկ հեռախոսով շնորհավորելու հնարավորությունից էի զրկված։ 7-օրյա հացադուլս չգրանցեցին։ Քաղաքական ձերբակալվածիս պահում էին քրեականների հետ, որոգայթներ լարում, բայց ոչնչի չէին հասնում, որովհետև ամենածանր հանցագործներն անգամ կես ժամ անց խոստովանում էին իրենց «գործուղման» առաքելությունը և դառնում անձնազոհ նվիրյալներ։ Իրենց զանգերի փոխարեն իմ զանգերն էին իրականացնում, կյանքի գնով դուրս էին հանում նամակներս, քանի որ լրագրողներին թույլ չէին տալիս հանդիպել ինձ։ Նրանք պատրաստ էին 2 ժամում ինձ ՀՀ-ից հանել աներևակայելի մեթոդներով և ճանապարհով, պարզապես ես դրա կարիքը չունեի։ Ես կերածս մարզի պատասխանն էի տալու «շտապելու կարիք չունեի»։

Քանի որ մարզը ես և Ալիևն էինք կերել, բայց ես էի միակ ձերբակալվածը։

Զոմբի պարոն Ոչինչը և Ոչ ոքը հասան նրան, որ նորին մեծություն պարոն ՈՄՆ-ը հրամայեց կալանքը գրավով չփոխարինեն։

Թագավոր տղա ունեցողին հասկանալ կարող էր մեկ իսկական թագավորը, մեկ էլ թագավոր տղա ունեցողը։Ահա ինչու գրավը բացառվեց։

Հավանաբար «գործընկերս»`Ի Ալիևը դեռևս գտնվում է «փախուստի» մեջ և իմ ազատությունը կարող էր խոչընդոտել քննիչ Թ. Շուշանյանի քննության իրականացմանը։ «Փա-խուստի» մեջ գտնվող «գործընկերոջս» քննիչը կարող է

83

հանդիպել հունիսի 6-ին Եվրոխորհրդի նստաշրջանին։ Կալանքը գրավով փոխելու, չփոխելու իրավունք տվողն էլ է այնտեղ լինելու։ Քննիչը երկու հարցը միաժամանակ կլուծի։

Եթե ասել, ապա միայն ճշմարտությունը, եթե գնալ ,ապա մինչև վերջ։

ՀՀԿ-ին, Տավուշի մարզպետ Արմեն. Ղուլարյանին և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն ՀՀԿ նախագահ Ս. Առաքելյանին կանանց միամսյակի առթիվ մատաղացու կին էր պետք։ Ընտրեցին ինձ։ Տավուշի մարզի մարզպետ-քաղաքապետ-ԵՊՀ մասնաճյուղի տնօրեն կլանի կոռուպցիայի մասին 147 նամակ եմ գրել ՀՀ նախագահին։ Հետևանքը եղել է այն, որ Իջևան քաղաքի բոլոր պատերին սև շրջանակի մեջ փակցվել է Ի.Ալիևի նկարը և իմ ազգանունը, որպես` Տավուշի մարզի Կաշառակերներ։ Այս մասին էլ գրեցի նահագահին։ Շատ էի ուզում իմանալ, թե իսկապե՞ս ես և Ալիևն ենք մարզի Կաշառակերները։ Կանչեց մարզպետը, ցույց տվեց նամակս, խորհուրդ տվեց խելքի գալ, գետին հակառակ, չլողալ, և աշխատել և ապրել։ Ես նրան ասացի, որ մտերմուհու քրոջը ներկայացրել է նախագահի կողմից ավտոմեքենայի պարգևատրության, դիպլոմ չունեցող օգնա-կանին բնակարան, մեքենա, հողեր, համալիրի տարածք, լվացքի մեքենայից մինչև կահույք է նվիրել, մի՞թե ինձ համար այս երկրում մի «Պատվոգիր» չկար, որ Ալիևի հետ են թռուցիկ դարձրել։ Նա ասաց, որ սկսենք նոր էջից, որ թիկունքիս կանգնած է, ժամանակն է, որ թիմային հոգեբանությամբ շարժվեն և առնեմ և տամ և նորմալ տուն ունենամ։

Նույնն ասաց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը։ Մարտի 8-ին երկուսն էլ զանգեցին շնորհավորեցին։ Տնօրենը ծաղիկներ ուղարկեց։

Մի քանի օր անց տնօրենն ինձ ասաց, որ մոտս մի դեբիլ ուսանող է գալու, չվախենամ և վերցնեմ։ Ասաց, որ իր զ. Ոստիկանապետ ընկերոջը Սուրիկ Ամիրյանի հեռավոր ազգա-կանն է։ Տղան եկավ և ասաց, որ 21-ին է գալու, ապա եկավ 27.

09թ.-ին։ Նա այլայլված էր այնքան, որ նրան չճանաչեցի։ Էդգար Ամիրյանին ասացի, որ դեռ ոչ մի դասախոսի չեմ տեսել, կգան, կխոսեմ, կասեմ, հիմա գնա, հետո ժ. 2։00-ւն գա,

84

քննությունից առաջ։ Նա փողը արագ դրեց դարակիս մեջ և գրեթե վազքով դուրս թռավ և նույն վայրկյանին մտան ԱԱԾ աշխա-տակիցները։ Ես սարսափից նրանց աչքի առաջ գումարը հանեցի դարակից և թաքցրի ինձ վրա, որը գտնվեց։ Ես ինձ մեղավոր եմ համարում, որ հավատացրել եմ իշխող կուսակցության ղեկա-վարներին։ Դրա հիմնավոր պատճառը այն էր, որ ՀՀԿ կուսակ-ցության մեջ մտնելու համար նրանք իմ տղային գումար են տվել և ինձ պարտավորեցրել դիմում գրել, նախագահական ընտրության ժամանակ ևս ՀՀԿ գրասենյակում տղայիս, ճիշտ իմ մոտ գտնված գումարի չափ գումար են տվել և… պարտավորեցրել։ Իմ աչքի առաջ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, մարզում ամեն ինչ էր վաճառվում իշխող կուսակցությանն թիմերի կողմից։ Տնավարի ընդունելությունից մինչև անտառաճանաչների դիպլոմները, իսկ ինձ ինչպես ասել էին, տվել էին իրենց «դաբրոն»: Ինչու՞ չլսեի իշխող կուսակցության ղեկավարներին։ Իրենց ջիպերից, հյուրանոց+տուրբազա, ռեստորաններից չէի ուզում, մի մահճա-կալի տեղ էի ուզում, որ 10 տարեկան տղա երեխայիս ծոցին չքնեմ։

Չգիտեմ, որ սիրուն աչքիս համար ինձ նշանակեցին հեռակա բաժնի վարիչ, այդ մասին թող Տավուշի ՀՀԿ ղեկավարներն, ասեն, չէ, որ իրենք էլ են սիրուն աչքերի համար նշանակվել։ Ընդունելության տնավարի քննություններն էլ սիրուն աչքերի օրենքով է, այդ պատճառով տղա ուսանողների 70%-ը ան-տառաճանաչ է։։ Սա աքսիոմա է, ապացուցման կարիք չունի, թեև անհրաժեշտության դեպքում կապացուցեմ։ Կրթօջախի մասին տասնյակ հոդվածներ են տպագրվել թերթում։ Նույնիսկ ընդունելությունից 1 ամիս առաջ ապագա ընդունվողների ամբողջական ցուցակներն են տպագրվել, ո՞վ է լսել, այդ որտե՞ղ էին ՀՀԿ Արդարության մունետիկ ները։ Մինչև այսօր երբևէ ստուգվել և ներկայացվե՞լ է մասնաճյուղի հաշվապահության իրական պատկերը։ Որքա՞ն գումարներ են յուրացվել շինա-րարության, վերանորոգման անվան տակ, որքան թոշակներ չեն հասել տերերին, որքան անհարկի տուգանքներ կան, ինչու՞ 2, 1,5 դրույքով աշխատողը մեկ դրույքով է վարձատրվում և այն էլ կամայական մոտեցումներով, քանի գրանցված, բայց չաշխատող մարդ կա։

85

ՀՀ 

նախագահին

`

պարոն

Ս

.

Սարգսյանին

«

ՀՀ

ԱՆ

»

Աբովյան

ՔԿՀ

Կալանավոր ԵՊՀ Իջևանի Մասն.-ի նախկին դեկան, Կաշառակեր Ֆելմիրա Դավթյանից (Ֆեմիդա Շղթայված…)

Դիմում

Ես ՀՀ միակ քաղաքական ձերբակալված կինն եմ` թլպատ-ված ուղեղներով հայ այրերից կանանց տոնին ձեռնաշղթաներ նվեր ստացած։ Ձերբակալվել են սարքովի Որ. Օր. 311 հոդ. 2. Մասով Հասկանալի է, որ գրավ արգելված էր վերևից և ի սկզբանե։

ՀՀ 

նախագահի

«

Համաներումը

»

չեմ

ընդունելու։

Պահանջում

եմ

,

որ

այն

չտարածվի

իմ

գործի

վրա

,

որ

գործին

տրվի

ընթացք

,

կազմակերպվի

բաց

դատ

օտարերկրյա

դիվանագետներին

և

լրատվամիջոցների

մասնակցությամբ։

Իմ և փողոցում հայտնված որդուս (10 տարեկան) կյանքի պատասխանատվությունը ընկած է ՀՀ իշխանությունների վրա

և 

համակարգի

,

որում

ապրում

ենք։

Ես այս համակարգի զոհն եմ և չեմ ընդունում համակարգի ներումը։

Պահանջում եմ իմ գործը, բացառության կարգով չներգրավել «հայրենիքի ներողամտության ուղեղ ֆենոմենում»։

Տավուշի մարզի կաշառակերության դեմ ՀՀ նախագահին 147 բողոք գրած, բայց «կաշառակերության» հոդվածով ձերբակալված

Ֆեմիդա (Ֆելմիրա Դավթյան)

Կալանավոր 27. 04. 09.

86

168 Ժամ թերթի թղթակից

Մարինե Մարտիրոսյանին

Կարդացի «Ինչ բարքեր են տիրում ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում» հոդվածը։ Չեմ թաքցնի, ինձ հիացրեց Ձեր վերլուծական միտքը, տրամաբանված մեկնաբանությունը։

Ի 

տարբերություն

օդում

անցնողների

,

ես

սենսացիոն

փաստերով

դատարանում

կխոսեմ։

Մանրերի

բարձրացրած

մի

քանի

մանր

հարցերի

մասին

եմ

ուզում

խոսել։

Չգիտեմ

իմ

«

առաքինի

»

կոլեգան

ինչու

է

միայն

թոշակի

անցնելուց

հետո

դարձել

բանասիրական

գիտությունների

թեկնածու

,

բայց

ես

ութ

տարում

չեմ

ԲՈՒՀ

ավարտել

,

այլ

2

ԲՈՒՀ

և

9

տարում։

Գիտական

կոչումների

էլ

ստացել

եմ

և

'

ՀՀ

ում

և

արտերկրում։

Բարոյականության ավելցուկը թույլ չի տալիս 2 միանիշ թիվ ճիշտ գումարել։ Կադրերի բաժնում կա՞ այդպիսի 8 պոզանի ստի «վկայական»։ Ինչևէ։

Հետաքրքիր չէ՞ր լինի պարզել, թե մասնաճյուղում քանի գիտական կոչում ունեցող դասախոս կա և քանի «սիրուն աչքերի» համար դպրոցներից «ներմուծած» ուսուցիչ։ Նրանցից որևէ մեկը երբևէ որևէ գիտական հոդված գրած կա՞։

Տնօրենը ուսուցիչ-դասախոսներին, թոշակառուներին ասել է, որ ես խոսելու եմ անհրաժեշտ չափանիշների, որակի մասին, ուստի աշխատանքը չկորցնելու համար, ինձ սևացնելու պաշտպանեն իրեն։ ՈՒսանողներին էլ լավ եմ հասկանում։ Իմ ձեռքին է նրանց բոլորի ստորագրությունները, որ հավաքել էին «Ալիև և Ֆեմիդա» ակցիայից հետո։ Նրանք վախենալու շատ բան ունեն։ Ես չեմ կասկածում, որ բոլոր խելացիներն ինձ սիրում են, հիմարներն` ատում ։ Տնօրենի պատվերով փորձել են ինձ վատաբանող գրությունների տակ ստորագրել տալ բնագիտական ֆակուլտետի ուսանողներին։ ՈՒսանողները ստորագրահավաքի պահին հասկացել են, որ ինձ չեն ճանաչում

և 

պատռել

են

թղթերը։

Ես

այդ

ֆակուլտետում

պարզապես

երբեք

չեմ

դասավանդել։

Հետևությունը

թողնում

եմ

ընթերցողին։

87

Ամեն ինչ ապացուցելու եմ կարճ ժամանակահատվածում և Սենսացիայից հետո հեռանալու եմ ՀՀ-ից։ Եթե կա մարդ, որ մտածում է, թե ինձ հասցված բարոյական «ապտակից» հետո կմտնեմ «առաքելական պղծված եկեղեցի», ապա ընդամենն ինձ չի ճանաչում։ Իջևանում էի միայն մորս առողջական վիճակի պատճառով։ Ես ինձ բարձր թռիչքի թրչուն եմ համարում և հեշտ չէ տեսնել վախից կուչ եկող, դիմափոխվող խեղճերին և նրանց խժռելու պատրաստ հրեշներին։ Ինձ համար համալսարան կբացեն ցանկացած երկրում և միակ երկիրը, որտեղ ես այլևս չեմ աշխատի ՀՀ-ն է։ «Առաքելյանական» համալսարանի պատմաբան ռեկտորը Եղեռնի տարեթիվ իմացող պատմաբանների «հզոր» բանակով վաղն իր ծանրակշիռ խոսքը կասի, գնահատականը կտա հարցի քննարկման համար ստեղծվող հանձնաժողովներին ի փառս հայրենիքի։ Գուցե տեղին է «բոշի յուղը» հիշելը, եթե խոսքը տնօրենին է վերաբերվում։

Բարի երթ «առաքելյանական համալսարան», ծրագրերդ առաքելությունդ փայլուն ես իրականացնում։ Առայժմ ազգային տարազի տակից ապազգային ականջները չեն երևում։ Դեռ ճանապարհ ունես անցնելու։

Ես էլ։ Ես հիշելու կարիք չեմ ունենալու, որովհետև չեմ մոռանալու.

Իջևանում կազմակերպված «Ալիև և Ֆեմիդա» ակցիան, (ՀՀ-ում ոչ մի լրատվամիջոց չհամարձակ-վեց խոսել ակցիայի մասին)։ Սև շրջանակ… Ալիև… Ֆեմիդա… Միասին… Կատարվածն ահաբեկչություն է։ Պատասխանատվություն ոչ ոք չի ստանձնել։ Միթե՞ այդ և այլ «անհայտ» պատճառով չեմ ձերբակալված։

Չեմ մոռանալու կանանց միամսյակի հայ «ասպետ-ների» նվիրած ձեռնաշղթաները և «տնօրենիս» նվիրած վարդերը։

Չեմ մոռանալու 0 գրքերի հեղինակ պատմաբան ռեկտորիս կողմից 10 տարեկան, 6 գրքերի հեղինակ որդուս որբացնելը, դասադուլը, Ծիծեռնակաբերդում

88

և ԱՄՆ դեսպանատանը քաղաքական ապաստան խնդրելը, կյանքի համար վախենալը։

Չեմ մոռանալու որդուս նիհարած դեմքն ու աչքերից թափվող արցունքները, խոսքերը…

Աղաչում եմ, մի նեղանա, թույլ տուր Ջողազի լճով անցնեմ սահմանը, գնամ Իջևանից, քեզ «վառելու» համար ինձ կվնասեն, – հեկեկում էր որդիս։

Դա են ուզու՞մ։ Ովքե՞ր։ Ինչու՞։ Պատասխանը դրսում է։ Դրսից կխոսեմ։ Իսկապե՞ս ինձ այստեղ են հասցրել կաշառքի համար։ 100 000 դրամի համար։ ՀՀ- ում գրավի օրենք չէ՞ր գործում։ Գուցե խաչելուց հետո աստվածանում են, բայց ազգը խաչելով չի աստվածանում։ Այս նախադասությունը հիմնական չասելիքիս բանալին է։ Կձերբակալեի՞ն ինձ, եթե ինքնաթիռի տոմսը ձեռքիս չլիներ։

Ես պարզապես ասելիք և անելիք չունեմ մի երկրում, որտեղ կրթության որակից կավատներն ու հարեմն են խոսում, որտեղ քաղաքական ու քրեական են խաչասերվում և որտեղ միայն կորցնելուց հետո են հասկանում կորցրածի արժեքը։ «Մեղր» որոնողները մեղրամոմ էլ չգտան, բայց ինձ շաքար հիվանդություն նվիրեցին։

Համալսարանում տարածել եմ, իբր ես ՀՀ-ի թշնամին եմ։ Կհամարձակվե՞ք տպագրել այս 2-րդ թերթի գրածս։ Ամեն ինչի մասին ճշմարտությունը երբ իմանաք (խոստանում եմ), շատ եք զարմանալու։ ՀՀ-ում այլ ուժեր են իմ դեմ պայքարում և ոչ ոք չի հասկանում։ Փրկչին են խաչում, սիրելիս…

 

Ֆեմիդա Շղթայված Դավթյան

«Աբովյան» ՔԿՀ կալանավոր.

89

Մարինե Մարտիրոսյանին

Կհամարձակվե՞ք տպագրել.

ՀՀ-ում 1937 թվականն է։ Ես քաղաքական ձերբակալված եմ սարքովի քրեական հոդվածով։ Ծանոթացեք խնդրեմ մեղա-դրյալի նկատմամբ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու մասին որոշմանը 11 մայիսի 2009թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` նախա-գահությամբ դատավոր Գ. Պողոսյանի։ Իմ ձերբակալության նախադեպ է համարվել Դոլգովան ընդդեմ Ռուսաստանի , Գազերովսկին ընդդեմ Լեհաստանի, Մյուլլերն ընդդեմ Ֆրան-սիայի գործերը։

Այս գործերի դեպքում սակայն կալանքը գրավով փոխարինվել է, իմ գործի դեպքում` ոչ։

Քաղաքական ձերբակալված եմ, քրեական հանցագործ-ների հետ։ Այս հողի վրա երբևէ կգա՞ իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը։ Իմ միակ սխալը իմ ճիշտ լինելու մեջ է։

Ֆեմիդա։ Շղթայված.

90

***

Իմ ինքնասպանությունը կբացի ճշմարտության աչքերը։ Բոլոր փաստերը, անհայտները կբացվեն։ Վրաստանը կլինի ինֆորմացիայի կենտրոն։ Հայաստանում հայրենասերից դավաճան են ստանում. ուրիշները կտան գնահատական.

Ֆեմիդա

Իմ մահը կլինի հաղթանակի

սկիզբ և ճանապարհ.

***

Շնորհավորում եմ հայոց նախագահին և նրա տիկնոջը, նոր բացված մանկատան առթիվ։ 12 բանտ ունեցող երկրին մանկատներ իրոք պետք են։ Ձերբակալվող մայրերի որդիները գոնե տեղ կունենան և փողոցում չեն մնա ինչպես ես, բեռ չեն դառնա ազգականների համար ինչպես ես։

Ո'չ աշխարհի մանկատներին

Ո'չ բռնի որբացմանը

Ո'չ սադիզմին։

Մոր ու մանկան համաշխարհային նոր Օրենք եմ ուզում։

Օրենք, որ գործի նույնիսկ Հայաստանում։

91

Հայոց ազգային անվտանգության նախագահին Հայոց ազգային վտանգ կալանավոր Ֆեմիդա Հայաթուրք Դավթյան

Ի խորոց սրտի

Կրակի, ճրագի վերածվեն, մոխրանան այն հայերը, ովքեր կաշառք են կերել, բայց բանտ չեն տեսել։ Բալեքին անդագաղ թաղեն այն հայերը, ովքեր ամենաազնիվ ու արդարադատ հայուհուն «թուրք» ասացին, թուրք ներկայացրին, թուրք դարձրին։ Թուրքի մահից գաղթի ճամփին սովամահվ են այն հայերը, ովքեր իմ 10 տարեկանին փողոց գցեցին։ Դիսկերս դրսում կխոսեն ՀՀ-ի կաշառքից։

Անիծվի այն ազգը, որ աղքատին է կաշառակերության համար շղթայում, հայրենասերին թշնամի դարձնում։ Այո'։ 12 ամիս է թշնամի եմ։ Իմ անեծքը հիշելով հոգի տան այն հայերը, ովքեր

Կաշառակեր են իսկական(ոչ սարքովի)

Նախանձել են ամեն ինչիս

Թուրք են դարձրել ինձ, երբ իրենք են պարսիկ

Որդուս զրկել են մորից, դպրոցից,

Անբարոյական են

Նարկոման ու նարկոբարոն

Բութ են ու մազոխիստ

Ագահ են ու գող, մարդակեր

Խաբեբա են ու թալանչի

Ուղեղով գոյ են, դեմքով մարդ

Արնախում են։

Եթե կան մաքուր հայեր, այս արատներից զերծ, թող ապրեն, երջանկանան։

Ես` ամենայն հայոց Թրքուհիս ընդունում եմ հայ հանճար ուղեղի գյուտը։ Եթե հայ գիտությունն է հայտնագործել, որ ես թուրք եմ, ուրեմն ընդունում եմ անվերապահորեն։ Հայեր,

92

էքստրադիցիա եմ պահանջել ամբողջ աշխարհից։ Ձեզ տեսնել չեմ ուզում։ Ձեր երկնքում Էռնեստ եմ ուզում տեսնել, ուզում եմ Աստծուց ստանան անհավատ, անաստված մազոխիստները։

Ատում են հայիզմը։ Ատում եմ այն օրվանից, երբ ասացին Թուրք եմ։ Թուրքը երազում սուրբ է,-ասում են հայերը։ Ես էլ Ձեր ազգային սու՞րբն եմ, որ օձիքս պինդ եք բռնել։ Ես անիծում եմ հայիզմը – մազոխիզմը։ Ես ատում եմ, զզվում եմ։ Մահից չեմ վախենում հայոց Արյան Անհագ Ծարավից նույնպես։ Կերեք ինձ, կշտացեք։ Ղարաբաղցի մի կնոջ հետ հայանում եմ հայ բանտում։ 4 երեխաներին է կերել, իր երեխաներին, որձի համար մատաղ է արել։ Չէ', հայ դառնալու ելք չկա։ Ինձ արտաքսել ՀՀ-ից։

Չե՞ք ուզում։ Կերեք ինձ։ Սպանեք արագ։ Դա էլ է մարդկային։ Մի տանջեք ազգային բարոյաորձեր, կերեք ինձ, խմեք արյունս, հագեցեք։ Փրկեք ինձ Ձեզնից, ԱԱԾ-ի պետ_ Սամո- Առաքելյանից, Չոբաններից ու Տավարներից, առաքելա-կան սուրբ Սարգիս դատախազից և Ձեր հումանիստ որձիզմից։ Խնդրում եմ, աղաչում եմ։ Կերեք ինձ, սպանեք, խմեք արյունս ,ազատվեմ ձեզանից։ Ես չեմ կարող ինձ սպանել, մազոխիստ չեմ, մայր եմ, թագավորների…

Հայեր, փրկեք ինձ Ձեզանից։

Մա'հ սադիզմի, մազոխիզմին։ Մա'հ Տավուշի որձէգե-րիզմին..

93

ՀՀ. Նախագահ Ս. Սարգսյանին

Ի՞նչ արժեր բանտը Հայոց պետության.

Բանասեր, պատմաբան, քաղաքագետ դաստիարակող բանտ ակադեմիան 66+(6x6)+6 օր կալանված կալանավորի համար արժեր.

Փնթի ջուր ու լոբի, ջուր ու ձավար, ջուր ու սիսեռ, ջուր ու ոսպ։ Սա հայ գերի կալանավորների ամենօրյա ճաշացանկն էր։ 13 օր հացադուլի մեջ էի, բայց չէին գրանցում։ Հասկանալով ինչ երկրում եմ, որոշեցի ուտել։ Սառնարանի մասին խոսելն ավելորդ է, այդ պատճառով 10 ամյա որդիս 2 օրը մեկ տաքսով 120 կմ ճանապարհ էր գալիս վճարելով տաքսու 50$, որ մորն ուտելիք հասցնի։ Ուղիղ 50 օր։ 2500$ միայն ճանապարհածախսն է կազմել։ Ամսվա մեջ միայն 2 անգամ էր տրվում ձրի տեսակցություն։ Երեխաս ինձ տեսնելու համար ամեն անգամ 5000 դրամ է տվել։ 250. 000 դրամ միայն տեսակցությունների համար է ծախսվել։ Բաղնիքը հայոց բանտում, շաբաթը մեկ օր էր ձրի, մնացած օրերին 500 դրան։ 60 x 500= 30.000

դրամ։ Փաստաբանական ծառայությունը ամիսը 1500 դոլար$ ԱՄՆ։

Սննդի վրա ծախսած գումարի մասին չեմ խոսում, թեև 1/5-էր տեղ հասնում։

Տոկոսով վերցրած փողի դիմաց տալու ենք և զրկվելու ծածկից։ Դա միևնույնն է այլևս, որովհետև եթե տանիք պետություն չկար մեզ համար, ուրեմն մենք կունենանք այլ պետության մեջ։ Միշտ գյադաբեգերի չենք հանդիպի, թագավոր էլ կպատահի, ոչ թե տանիքից զրկող, այլ տանիք դառնող։ 100 000 դրամ սարքովի կաշառքի, չկերած կաշառքի դիմաց 10 000$ կորցրի և մնացի օդում։ Ես մեղավո՞ր եմ։ Փաստերը կխոսեն։ Բանտն էլ տեսագրված է։ Կավատները, մարդասպանները բջջայիններով, արտոնյալ, ինձ նման հիմարը (խելոքը ՀՀ-ում ի՞նչ էր անում) զանգելու 10 ամյա Արքայիս

94

ձայնը լսելուց էի զրկված։ Իմ փոխարեն, այդ ամեն ոճի կանայք զանգում էին որդուս և խոսում իմ փոխարեն։

ՈՒժեղ և ճիշտ տղամարդիկ ամենայն հայ արիական, ազնվացեղից տաղանդով ամեն ինչ արեցին, որ երկար մնամ և լավ դաստիարակվեմ։ Չէ որ հրեական իմաստությունն ասում է. Չկան չդաստիարակվող կանայք, կան գոյաձև տղամարդիկ, որոնք «մարդկության առաջադիմության ակունքում փռված մամուռ գորգ են»։ Հայ իշխանական այրերն ինձ լավ դաստիարակվեցին, պարզապես այլևս ոչ հայ ազգի համար։

Մինչև այսօր առաջնորդվել եմ հրեական օրենքով` Լավ է ինչ որ բան, քան ոչինչ։ ՀՀ-ից հեռանալուց հետո առաջնորդվելու եմ հայկական երկու ասացվածք օրենքով.

Ամեն ինչ կամ` ոչինչ։

Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման։

Ոչինչ, որ տառապել եմ, շատ, ոչինչ որ շաքարախտով հիվանդացա, իսկ բանտից դուրս գալուց 3 օր առաջ ինֆարկտ ստացա, ոչինչ որ հայի նամուսը չունեմ և կամաչեմ նայել բնակչության աչքերին և հրատապ կլքեմ այս երկիրը։

Շնորհակալ եմ, որ ժամանակին եղավ ամեն ինչ, ճիշտ ժամանակին եմ հեռանում։ Մաղթում եմ անսասան հայոց պետականություն և պետական այրերին քաղաքական հոտառություն և Տրոյական պատե-րազմի վերլուծական տաղանդ։ Շնորհակալություն, հայոց նախագահ։ Երդվում եմ, ՀՀ-ին ուրիշ նախագահ իրոք պետք չէր։

Առաջ Հայաստանից։

ՀՀ-ում բանտը դրախտ է կավատների համար։ Կեցցե՜…

Ֆեմիդա Շղթայազերծ

95

Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Սարգսյանին

Գրում եմ Ձեզ ՀՀ-ից հեռանալուց առաջ։ Ֆեմիդան եմ` Տավուշի մաֆիայի զոհը։ Ասելիքս երկու բառ է` ներեցեք և շնորհակալություն

Ներեցեք, որ առանց հայոց մեծությունների» կամքը հաշվի առնելու ծնվել եմ այս հողի վրա և կոչվել եմ հայ, իսկ հայրենիքս` Հայաստան։ Չեմ իմացել, որ ՀՀ-ն նեղ է լինելու ինձ նմանի և Տավուշի մաֆիայի համար։

Շնորհակալություն, որ 30 տարի սերունդ կրթած ու դաստիարակածիս, չկերած սարքովի կաշառքի համար բերեցին բանտ` մարդասպանների, մարմնավաճառների ,գողերի հետ դաստիարակելու և հասարակությանը վերադարձնելու։ Հիմա ավելի լավ դոկտոր եմ և այլևս այս ազգի կրթության գործը իմը չէ։ Ինձ համար հայ-պատմա-քաղաքագիտական համալսարան կբացվի ցանկացած երկրում։ Ես էլ կհետևեմ շահին և ոչ բարոյականությանը, ինչպես իմ պարագայում վարվեցին։

Ներեցե'ք, որ մինչև մարտի 27-ը` հայ իշխանական տիտան ուղեղների կողմից կանանց տոնին ձեռնաշղթա հագցնելը, հոգիս, սիրտս, դիվանագիտությունս եղել է հայկական ու հայինը։ Ես ինձ այլևս հայ չեմ համարում և չեմ կարող քայլել մի հողի վրայով, որտեղով նաև հայ տղամարդիկ են քայլում։

Շնորհակալություն, որ հայ իշխանական «այրերի» շնորհիվ շաքարախտ հիվանդություն ստացա։Մարզպետի սիրուհին չէի, որ ՀՀ նախագահից մեքենա նվեր ստանայի։

Ներեցեք, որ Տավուշի մարզպետն ու ռեկտորը անվերջ վախեցել են, մտածելով թե աչքս իրենց աթոռներին է և որ մարզի մասին իրական նկարահանումներով ու փաստերով ֆիլմ եմ նկարահանելու դրսում։

Շնորհակալ եմ, որ ՀՀ-ում Թագուհուս արժանի թագավոր

չէին գտել։ Գիտեմ, որ չկա, բայց պետք չէր      Ալիև բերել

96

կպցնել ինձ ։ Կարելի էր «Էռնեստ»-ի հեղինակ Էռնեստին բերել, ոչ մեկս էլ դժգոհ չէինք լինի։

Ներեցե'ք, որ այն, ինչ իմ տանն էին փնտրում, չգտան։ Այո', հեղինակն իմ ավագ որդին է, որը ՀՀ-ում չի եղել և հանուն ինձ էր լծվել հայոց խաչմերուկի փրկության գործին։ Հայափրկություննայլևս ոչ իմ որդուն և ոչ էլ նրանց հորը չի հուզում, ինձ առավել ևս։

Շնորհակալություն, որ տաս տարեկան փոքր որդիս ինձ տեսավ ձեռնաշղթաներով, 6 տղամարդու ուղեկցությամբ։ Ես նրան հայեցի էի դաստիարակում, իսկ նա հրաժարվել է հայերեն խոսել։ 4 լեզուների տիրապետող որդիս թողեց նաև դպրոցը։

ՀՀ-ից գնալուց հետո կտպագրեմ նրա «Հայկական դժոխքի 66+(6×6) օրերը և կապտականաչ բորենիների խրախճանքը» գիրքը։

Շնորհակալություն, որ հայի ձեռքով սպանված հորս նվեր-հիշատակ մեկ սենյականոց բնակարանը դարձավ փաստաբանի և բանտի տեսության ճանապարհա-ծախս։

Ներեցեք, որ չեմ կարող բանտի գաղտնի նկարահանում-ներսֆիլմ չդարձնել։ Չեմ ասի երբեք «Ինձնից հետո ջրհեղեղ», բայց օրհնելու բան էլ չունեմ։ Աստված դատավոր։

Առաջ Հայաստանից։

97

Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Ս. Սարգսյանին

Ձեզ գրում է Ֆեմիդա Շղթայվածն կամ` ՀՀ Տավուշի գայլերի ոհմակի զոհը, Միակ կաշառակերը, կանանց տոնին «որձ» գայլերի մատաղը։

Ասելիքս հետևյալն է.

Ներեցեք հայոց մեծեր և հզորներ, որ առանց Ձեր կամքը հաշվի առնելու ծնվել եմ այս հողի վրա և այս հողը համարել իմ հայրենիքը։ Չգիտեի, որ այս տարածաշրջանը նեղ է լինելու հայ աթոռատեր հայոց «մեծերի» և ինձ համար։ Նոր եմ հասկացել։ Ներեցեք։ Չէ՞ որ ես չեմ Մտքի ու սրտի թագուհին հայոց։ Մնաք բարով։

Ներեցեք, որ 30 տարի կրթել եմ այս ազգի երիտասարդությանը և վերջում պարզվել է, որ ես ունեմ կրթվելու և դաստիարակվելու կարիք և բերվել եմ բանտ` մարդասպանների,մարմնավաճառների, արկոմանների, Անկա Ստոյանների հետ դաստիարակվելու և հասարա-կությանը վերադարձվելու համար։ Պարտավորվում եմ ցմահ հայոց հողի վրա կրթության գործ չստանձնել, ասպարեզը տալ հայոց խելոքներին.։ Պարտավորվում եմ հայ-պատմա-քաղաքագիտական համալսարան բացել տալ ցանկացած երկրում աշխատել նույն մաքրությամբ և զգալ գնահատություն ների տարբերությունը։ Ինձ չգնահատող թագավորի, համոզված եմ, չեմ հանդիպի։ Բարին քեզ հետ ,Միակ։

Рейтинг@Mail.ru