bannerbannerbanner
полная версияКраткий русско-армянский, армяно-русский фразеологический словарь

Сусанна Арутюнян
Краткий русско-армянский, армяно-русский фразеологический словарь

Полная версия

– Е -

Едва́ держа́ться на нога́х. Ոտքերի վրա հազիվ կանգնել։

Едва́ но́ги волочи́ть. Ոտքերը հազիվ քարշ տալ։

Едва́ своди́ть концы́ с конца́ми. Ծայրը ծայրին հազիվ հասցնել։

Ест аж за уша́ми трещи́т. Յոթ մատները բերանը կոխել։

Есть глаза́ми кого́-то, что́-то. Աչքերով ուտել մեկին, ինչը։

Есть чужо́й хлеб. Ուրիշի հացն ուտել։

– Ж -

Ждать у мо́ря пого́ды. Ծովի ափին լավ եղանակի սպասել։

Желторо́тый птене́ц. Ձվից նոր դուրս ելած։

Жи́рный кусо́к. Յուղալի պատառ։

Жить как на вулка́не. Ապրել ինչպես հրաբխի վրա։

Жить как соба́ка с ко́шкой. Շուն ու կատու լինել։

Жить на широ́кую но́гу. Հարուստ ու փարթամ ապրել։ Ճոխ ապրել։

– З -

За двумя́ за́йцами пого́нишься, ни одного́ не пойма́ешь. Երկու նապաստակի ետևից վազողը մեկն էլ չի բռնի։

За се́мью холма́ми, за се́мью река́ми. Յոթ սարի ետևում։

Заблу́дшая овца́. Մոլորյալ ոչխար։

Забра́ть в ру́ки кого́-то. Բռան մեջ առնել մեկին։

Забыва́ть хлеб – соль. Աղ ու հացը ուրանալ մեկի։

Зава́рить ка́шу. Շփոթ ստեղծել։

Загова́ривать зу́бы кому́-то. Գլուխը յուղել մեկի։

Задира́ть нос. Քթից ընկնողը հազար կտոր կլինի։

Заже́чь ого́нь в се́рдце. Սրտում կրակ վառել մեկի։

Заколдо́ванный круг. Կախարդական շրջան։

Закры́ть две́ри до́ма пе́ред ке́м-то. Ոտը տնից կտրել մեկի։

Залома́ть ша́пку. Գլխարկը թեք դնել։

Зама́зывать рот кому́-то. Բերանը բան գցել մեկի։

Замета́ть следы́. Հետքերը թաքցնել։

Замори́ть червячка́. Փորը խաբել։

Запре́тный плод. Արգելված պտուղ։

За́риться на кого́-то, на что́-то. Աչք տնկել մեկին, ինչի վրա։

Заруби́ть на носу́. Ականջին օղ անել։

Заткну́ть за по́яс кого́-то. Ծալել գրպանը դնել մեկին։

Защища́ть зуба́ми кого́-то, что́-то. Ատամներով պաշտպանել մեկին, ինչը։

Земли́ под собо́й не чу́ять. Ոտքերը գետնից կտրվել։

Земля́ гори́т под нога́ми. Ոտքերի տակ կրակ է վառվում։

Знать как свои́ пять па́льцев. Հինգ մատի պես գիտենալ։

Знать ме́ру. Չափն իմանալ։

Знать це́ну. Գինն իմանալ։

Знать своё ме́сто. Իր տեղը ճանաչել։

Знать себе́ це́ну. Իր արժեքը գիտենալ։

Знать толк. Գործից գլուխ հանել։

Золоты́е ру́ки у кого́-то. Ոսկի ձեռքեր ունենալ։

Зонди́ровать по́чву. Բերանի գոլն իմանալ մեկի։

Зу́б на́ зуб не попада́ет у кого́-то. Ատամները իրար են զարկվում։

– И -

И во́лки сы́ты, и о́вцы це́лы. Եվ գայլերն են կուշտ, և ոչխարներն են ողջ։

И у стен есть у́ши. Պատերն էլ ականջ ունեն։

Иго́лку не́где воткну́ть. Ասեղ գցելու տեղ չկա։

Игра́ не сто́ит свеч. Չարչարանքին չարժե։

Игра́ть с огнём. Կրակի հետ խաղալ։

Из блохи́ голени́ще кро́ить. Լվից ճրագու հանել։

Из ко́жи вон лезть. Կաշվից դուրս գալ։

Из огня́ да в полы́мя. Մրից դուրս գալ՝ մրջուրն ընկնել։

Из сане́й да в дро́вни. Ձիուց իջնել՝ էշին նստել։

Име́ть вес. Կշիռ ունենալ։

Име́ть ру́ку. Կապեր ունենալ։ Մեջք ունենալ։

Иска́ть вчера́шнего дня. Հերվան ձյունը փնտրել։

И́скры из глаз сы́плются. Աչքերից կայծեր դուրս թռչել։

Испечены́ из одного́ те́ста. Գլորվեց խուփը՝ գտավ պուտուկը։

Иу́дин поцелу́й. Հուդայի համբույր։

– К -

Как заведённая маши́на. Կարկտի պես վրա տալ։

Как бельмо́ на глазу́. Ինչպես աչքի փուշ։

Как на иго́лках сиди́т. Ասեղների վրա լինել։

Как о́бухом по голове́. Երկինքը գլխին փուլ եկավ։

Как ры́ба в во́де. Ինչպես ձուկը ջրում։

Как соба́ка с ко́шкой жить. Շուն ու կատու լինել։

Ка́пля долби́т ка́мень. Կաթիլ-կաթիլ քար կծակվի։

Ка́мня на ка́мне не оста́вить. Քարը քարի վրա չթողնել։

Ката́ться как сыр в ма́сле. Մի ձեռքը յուղի, մյուսը՝ մեղրի մեջ լինել։

Кида́ть ка́мень в че́й-то огоро́д. Քար գցել մեկի բանջարանոցը։

Когда́ рак сви́снет. Երբ կրիան ծառը բարձրանա։ Էշի զատկին։

Как с це́пи сорва́вшийся. Կապը կտրած։

Клева́ть но́сом. Քթով ճանճ քշել։

Клин кли́ном вышиба́ть. Սեպը սեպով հանել։

Козёл отпуще́ния. Քավության նոխազ։

Коло́ть глаза́. Աչք ծակել։

Коммента́рии изли́шни. Մեկնաբանություններն ավելորդ են։

Конца́ кра́ю не ви́дно. Ծայրը չի երևում։

Копа́ть я́му под кого́-то. Մեկի տակը փորել։

Корми́ть за́втраками. Սուտ խոստումներով կերակրել։

Кровь бро́силась в го́лову. Արյունը խփեց գլուխը։

Кто се́ет ве́тер, пожнёт бу́рю. Քամի ցանողը փոթորիկ կհնձի։

Кто́-то сую́щий всю́ду свой нос . Անպոչ գդալ

Куй желе́зо, пока́ горячо́. Երկաթը տաք-տաք են ծեծում։

Ку́рам на смех. Եփած հավի ծիծաղը կգա։

– Л -

Ла́сковый телёнок двух ма́ток сосёт. Շողոմքոր հորթը երկու մեր է ծծում։

Лебеди́ная пе́сня. Կարապի երգ։

Лёгкая рука́ у кого́-то. Թեթև ձեռք ունենալ։

Лёгок на поми́не. Անունը տուր՝ սփռոցը գցիր։

Лить во́ду на ме́льницу кого́-то. Ջրաղացին ջուր լցնել մեկի։

Лить крокоди́ловы слёзы. Կոկորդիլոսի արցունքներ թափել։

Лиха́ беда́ нача́ло. Դժվարը սկիզբն է։

Лови́ть мух. Ճանճ քշել։

Лови́ть ры́бу в му́тной во́де. Պղտոր ջրում ձուկ որսալ։

Ло́дыря гоня́ть. Քամի կուլ տալ։

Ломи́ться в откры́тую дверь. Բաց դուռ ծեծել։

Лу́чше по́здно, чем никогда́. Լավ է ուշ, քան երբեք։

Льви́ная до́ля. Առյուծի բաժին։

Лю́бишь ката́ться, люби́ и са́ночки вози́ть. Սահել սիրում ես, սահնակ կրել էլ սիրիր։

– М -

Ма́ло ка́ши ел. Դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտես։

Мара́ть бума́гу. Թուղթ մրոտել։

Ма́стер на все ру́ки. Ամեն բանի վարպետ է։

Медве́жья услу́га. Արջի ծառայություն։

Ме́жду двух огне́й. Երկու կրակի արանքում։

Меня́ть куку́шку на я́стреба. Ձի տալ՝ ջորի առնել։

Ме́рить на свой арши́н. Իր արշինով չափել։

Мёртвый сон. Խոր քուն։

Мета́ть пе́тли. Մատ խաղացնել։

Мо́края ку́рица. Թրջված հավ։

Меня́ться в лице́. Գույն տալ՝ գույն առնել։

Мути́ть во́ду. Ջուր պղտորել։

Мы́льный пузы́рь. Օճառի պղպջակ։

– Н -

На во́ре ша́пка гори́т. Գող՝ սիրտը դող։

На живу́ю ни́тку. Ջուր տու քշի անել։

На одну́ коло́дку сде́ланы. Մի սանրի կտավ են։

Набра́ть в рот воды́. Բերանը ջուր առնել։

Навя́зывать на ше́ю кому́-то. Վզին կապել մեկին, ինչը։

Назва́ть ве́щи свои́ми имена́ми. Իրերն իրենց անուններով կոչել։

Найти́ о́бщий язы́к с ке́м-то. Լեզու գտնել մեկի հետ։

Накле́ить ярлы́к. Անուն դնել մեկին, ինչին։

Накрути́ть хвост кому́-то. Պոչը խուզել մեկի։

Нанести́ уда́р из-за́ угла́. Թիկունքից հարվածել մեկին։

Напе́ть в у́шки кому́-то. Ականջը լցնել մեկի։

Наступа́ть на хвост. Պոչը տրորել մեկի։

Находи́ться ме́жду двух огне́й. Երկու կրակի մեջ ընկնել։

Находи́ться под пято́й кого́-то. Կրունկի տակ գտնվել մեկի։

Не в си́лах, нельзя́ оторва́ть глаз от кого́-то, от чего́-то. Աչքը վրան մնալ մեկի, ինչի։

Не в слу́жбу, а в дру́жбу. Ոչ ի պաշտոնե, այլ բարեկամաբար։

Не ве́рить свои́м глаза́м. Իր աչքերին չհավատալ։

Не ве́рить свои́м уша́м. Իր ականջներին չհավատալ։

Не вида́ть как свои́х уше́й. Ծոծրակը տեսնել։

Не ви́деть да́льше своего́ но́са. Քթից այն կողմ չտեսնել։

Не говори́ гоп, пока́ не перепры́гнешь. Հոպ մի ասա, քանի չես թռել։

Не лезть за сло́вом в карма́н. Խոսքի տակ չմնալ։

Не по зуба́м кому́-то, что́-то. Ատամը չի բռնում մեկին, ինչը։

Нем как как ры́ба. Ձկան պես համր։

Ненасы́тная утро́ба. Աչքը ծակ լինել։

Нести́ свой крест. Իր խաչը կրել։

Нет ды́ма без огня́. Առանց կրակի ծուխ չի լինում։

Ни ло́жки ни пло́шки у кого́-то. Ձեռքերը քարի տակին լինել։

Ни ры́ба ни мя́со. Ոչ ձուկ է, ոչ միս։

Носи́ть во́ду решето́м. Մաղով ջուր կրել։

Рейтинг@Mail.ru